Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՍԴ դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ գոր­ծադր­վող ու գոր­ծադր­ե­լիք ճնշում­նե­րը մեծ ռե­զո­նանս են առաջացնելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումներով։ 

Վարչապետի հորդորով տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, որի արդյունքում դատավորներն ու դատարանների աշխատակազմերը չկարողացան ներկայանալ աշխատանքի, ինչն աննախադեպ երևույթ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, գուցե նաև քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ։ 

Եվ չնայած դրանից հետո իշխանությունները հայտարարեցին դատական համակարգում վեթթինգի իրականացման անհրաժեշտության մասին, բայց դրանով չբավարարվեցին։ Այս անգամ իշխանության թիրախում հայտնվեց Սահմանդրական դատարանը, որի դատավորների նկատմամբ սկսվեցին աննախադեպ ճնշումներ։ 

Իշխանությունների նպատակը մեկն է՝ վերացնել ՍԴ-ի անկախ կարգավիճակը և ունենալ իրենցից կախյալ ՍԴ դատավորներ, որոնք ընդամենը կուրորեն կկատարեն իշխանության կամքը։ Իսկ կախյալ ՍԴ ունենալու համար առաջին հերթին խնդիր դրվեց հեռացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ 

Եվ պատահական չէ, որ քրեական գործեր հարուցվեցին ոչ միայն ՍԴ նախագահի վրա, այլև ճնշումներ բանեցվեցին նրա շրջապատի հանդեպ: Ճնշումներն այնքան բացահայտ էին, որ նույնիսկ արժանացան միջազգային որոշ կառույցների գնահատականին։ 

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը նշեց, թե մտահոգված է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով ու հորդորեց Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։ 

Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարեց, թե իրենք տեղյակ են, որ ՍԴ նախագահը հարվածների տակ է, նրա նկատմամբ ճնշում է գործադրվում։ Ավելին, օրերս Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Ջիանի Բուքիքիոյի և Վենետիկի հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: 

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Բուքիքիոյի վերը նշված հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները: 

Իսկ այդ օրենքն իշխանությունները դիտարկում էին որպես ՍԴ դատավորներից ազատվելու ևս մեկ տարբերակ։ Անցած տարվա վերջին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: 

Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ 

Իսկ դրա համար հարկատուները պետք է վճարեն ավելի քան 600 միլիոն դրամ։ 

Սա, ըստ էության, դատավորներին առաջարկվող կաշառք է, և այն դատավորները, որոնք կհամաձայնեն հրաժարական ներկայացնել աշխատավարձի չափով կենսաթոշակի դիմաց, ըստ էության հարվածի տակ կդնեն իրենց մասնագիտական համբավն ու հեղինակությունը։ 

Այս հանգամանքը իշխանությունները չեն կարող չհասկանալ, և թերևս դրանով է պայմանավորված, որ նրանք մտադիր են նոր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք «պատվավոր» թոշակի գնան։ Սակայն ամեն ինչ պետք է այնպես բեմադրվի, թե իբր այդ որոշումը կայացնելու են դատավորները կամավորության սկզբունքի հիման վրա։ 

Ամենևին պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Եվ վարչապետը իրավապահներին հանձնարարել է ակտիվորեն ներգրավվել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: 

Հրահանգվել է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ, քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ: 

Սակայն այս անգամ իշխանությունները հաշվի չեն առել, որ իրենց կողմից գործադրվող ու գործադրելիք ճնշումները կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հանրության շրջանում։ 

Եվ երբ տարբեր միջազգային կառույցներ կոշտ գնահատականներով հանդես գան ՀՀ իշխանությունների հասցեին, այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նրանց միջազգային հեղինակության և վարկանիշի վրա։ 

Իսկ ՍԴ դատավորները, ինչպես ցույց են տալիս նրանցից մի քանիսի հետ հարցազրույցները, արժանապատիվ են ու իրենց դիրքերում ամուր:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն