Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ուրարտու»-ն հաղթեց Բելառուսի «Բորիսֆեն»-ին. Բասկետբոլի Եվրասիական լիգա Փարիզում այրվում է Ֆրանսիայի խոշորագույն կայարաններից մեկը (տեսանյութ) Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել. Վիտալի Բալասանյան 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան Եթե տղամարդն անում է այս 12 բաները, ձեզ չի դավաճանում Նոր իշխանությունն ի՞նչ կոնկրետ քայլեր է արել, որ աղքատությունը նվազեր. «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենատարօրինակ հատկանիշները 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է

Բաքվում կազմակերպված հայերի ջարդը ցեղասպանություն էր. Արտակ Բեգլարյան

 Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: Այս մասին նա հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Հայաստանի և Արցախի պատգամավորների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում:

«Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Բեգլարյանը:

Նա նաև նշել է, որ միանշանակ՝ Ադրբեջանի իշխանությունները եղել են ջարդերի կազմակերպիչը:

«Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշել է նա:

website by Sargssyan