Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Մարտի 2-ին ժամը 10.00-17.00 նախատեսվում է պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է․ Արծվիկ Մինասյան Լոռու մարզում բախվել են 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր

Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։ Իսկ Honda-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետևից ընթանալիս է եղել, քանի որ նրա հարազատին տեղափոխում էին հիվանդանոց։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել է, սակայն այն չի ընկել, քանի որ էլեկտրալարերն են պահում։

 

 

website by Sargssyan