Զորանոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, կան տասնյակ վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕ
Եմենի հյուսիսարևելյան Մարիբ նահանգում բանակային «Ալ-Մայլ» ճամբարի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, կան նաև տասնյակ վիրավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ՝ հղում տալով տեղական Belqees հեռուստաալիքին։
Ռազմական աղբյուրների փոխանցմամբ ՝ հրետակոծությունն իրականացվել է բալիստիկ հրթիռի և անօդաչու սարքերի միջոցով:
Եմենի բանակը «Անսար Ալլահ» ապստամբներին է մեղադրում հրետակոծության համար։
Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և «Անսար Ալլահ» շիա շարժման ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: 2015-ի մարտից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների ռազմական կոալիցիան հանդես է գալիս կառավարության կողմից:
2018 թվականի դեկտեմբերին Եմենում մի քանի տարվա մեջ առաջին անգամ հակամարտության կողմերը հանդիպել են Ստոկհոլմում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված բանակցությունների սեղանի շուրջ: Նրանց հաջողվել է հասնել մի շարք կարևոր պայմանավորվածությունների, որոնց թվում են գերիների փոխանակումը, Հոդեյդա քաղաքում կրակի դադրեցում և այլն։