Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենատարօրինակ հատկանիշները 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Մարտի 2-ին ժամը 10.00-17.00 նախատեսվում է պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

Առաջին կադրերը Անի Երանյանի, Դավիթ Մարդյանի, Օլյա Հակոբյանի և այլոց մասնակցությամբ նոր` «Շիրազի վարդը» հեռուստասերիալից

Past.am

Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմը նոր հեռուստասերիալ է նկարահանում: «Շիրազի վարդը» իրական պատմության հիման վրա նկարահանվող նախագծի նկարահանումներին եղել  է նաև BlogNews.am-ը: Ի դեպ, սա առաջին հայկական հեռուստասերիալն է, որը ցուցադրվել է 4K որակով և հասանելի կլինի միայն Ucom ցանցում գործող ArmeniaPremium-ի բաժանորդների համար:  

 

«Շիրազն այն քաղաքն է, որտեղ ծնվել և մեծացել է մեր հերոսուհին` Վարդը: Այնպես է ստացվում, որ մեր հերոսուհին հայտնվում է պարսկական ընտանիքում և դաստիարակվում է պարսկական ավանդույթներով: Նա մի օր կանգնում է այն հարցի առաջ, թե ով է ինքը»:

 

    

 

Ելենան պատմում է, որ նմանատիպ պատմություններ շատ կան, և նմանատիպ պատմություններից մեկն էլ որոշեցին էկրանավորել․ «Մեր գլխավոր հերոսուհին բավականին բարդ իրավիճակում է հայտնվում, որպեսզի հասկանա, թե ով է: Նկարահանումներն իրականացրել ենք Թեհրանում, Շիրազում, Հայաստանում»:

 

Հեռուստասերիալում ներգրաված են ազգությամբ պարսիկ և հայ դերասաններ՝ Դավիթ Աֆրիկյանը, Էլեն Սարգսյանը, Օլյա Հակոբյանը, Սիսիան Սեփանյանը, Դավիթ Մարդյանը, Հրաչյա Գասպարյանը, Սամվել Սարգսյանը, Հմայակ Հակոբյանը, Իրինա Հարությունյանը, ինչպես նաև Անի Երանյանը, ով վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում և հայկական նախագծերում չէր նկարահանվում. «Շատ մեծ սիրով ընդունեց նկարահանվելու առաջարկը և այս պահին գտնվում է Հայաստանում, որպեսզի մասնակցի նկարահանումներին: Դերը հետաքրքրեց Անիին, որովհետև այսպիսի կերպարում նա դեռևս չի եղել: Ի դեպ, հերոսուհու անունն էլ Ելենա է»:  

 

   

 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

 

website by Sargssyan