Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենատարօրինակ հատկանիշները 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Մարտի 2-ին ժամը 10.00-17.00 նախատեսվում է պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է

Օպերային երգիչ Ռենե Պապեն կոչ է արել Յուսիֆ Էյվազովին ատելություն չքարոզել

Past.am

Համաշխարհային ճամաչում ունեցող օպերային երգիչ Ռենե Պապեն մեկնաբանել է սկանդալը, որը բռնվկել էր օպերային աշխարհում այն պատճառով, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր ելույթ ունենալ միեւնույն բեմում հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

 

Երգչուհի Հասմիկ Պապյանը հրապարակել է Պապեի մեկնաբանությունն իր ֆեյսբուքյան էջում:

 

«Սովորաբար ես այսպիսի երեւույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի եւ ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որեւիցէ այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել»,-հայտարարել է նա:

 

Նա հիշեցրել է, որ Դրեզդենն ունի շատ լուսավոր եւ շատ մութ երաժշտական անցյալ եւ փառավոր պատմություն: «Հրավիրված լինել այստեղ երգելու եւ ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է եւ առավելություն: Դու պետք է երջանիկ եւ հպարտ լինես, որ քեզ խնդրել են դրա մասնիկը դառնալ»,-հավելել է նա:

 

Հիշեցնենք, որ Agence Massis Opéra գործակալությունը, որն աշխատում է հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, արձագանքել է մամուլի հաղորդագրությանը, որն ավելի վաղ հրապարակվել էր համերգների կազմակերպիչների կողմից, որոնք պնդում էին, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը դեմ չէր հայուհու հետ ելույթ ունենալ:

 

Semper Opernball-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ համերգների կազմակերպիչները հերքել են ադրբեջանցի տենորին ուղղված մեղադրանքները եւ հայտարարել, որ նրանք պարզապես չունեին պայմանավորվածություն Մանթաշյանի հետ:

 

 

 

 

website by Sargssyan