Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթե... ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Մարտի 2-ին ժամը 10.00-17.00 նախատեսվում է պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է․ Արծվիկ Մինասյան Լոռու մարզում բախվել են 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր Հաստատվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը

Բեռլինի գագաթնաժողովի մասնակիցները Լիբիայի հարցով համատեղ հայտարարությամբ են ներկայացել

Past.am

Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի մասնակիցները համատեղ որոշում են կայացրել եւ կոչ արել դադարեցնել երկրի տարածքում բոլոր տեսակի ռազմական շարժերը, այդ թվում՝ հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում: Այդ մասին ասվում է կիրակի Բեռլինում կայացած Լիբիայի հարցով միջազգային գագաթնաժողովի արդյունքում հաստատված փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական ակտիվությունը հակամարտության կողմերի կողմից կամ հրադադարի գործընթացի հենց սկզբից Լիբիայի ամբողջ տարածքում հակամարտության կողմերին անմիջական օգնություն ցուցաբերելու շրջանակում»,-նշված է փաստաթղթում:

 

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել իրականացնել «վստահության ամրապնդմանը նպաստող միջոցառումներ, ինչպիսիք են գերիների փոխանակումը»:

 

Լիբիայի հարցով Բեռլինում կայացած միջազգային գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սահմանել պատժամիջոցներ երկրում հրադադարի ռեժիմը խախտողների նկատմամբ:

 

Գագաթնաժողովի մասնակիցները նաեւ կոչ են արել ռազմականացված խմբերի զինաթափմանը կամ դրանց ներառմանը անվտանգության պետական կառույցներում, ինչը պետք է լուծվի անհատական մակարդակում:

 

Համատեղ հայտարարության մեջ ասվում է նաեւ զենքի մատակարարման էմբարգոյի, նավթային օբյեկտների անվտանգության ապահովման, ուժի օրինական կիրառման համար պետության մենաշնորհի վերականգնման, ռազմական հակամարտության մեջ չներգրավվելու եւ տնտեսական վերականգնման մեխանիզմի մասին:

 

website by Sargssyan