Ինչ ապրանքներ ու ապրանքատեսակներ են անհրաժեշտ սահմանին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ունենք զոհեր, թշնամին ևս կրել է կորուսներ. Արծրուն Հովհաննիս... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական կողմի 4 օրվա կորուստները. Զոհերի թիվը հասավ 104-ի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների դիակների գ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 01.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակավայրերի ռմբակոծությունը` Հադրութում և Մարտունիում (լուսանկարներ) ԻՐԱԶԵԿՈՒՄ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Էրդողանը հայտարարել է,որ չի ընդունում Պուտինի, Մակրոնի ու Թրամփի համատեղ կոչը Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը Քիչ առաջ լույս աշխարհ եկած Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս (լուսանկար) «Դեռ շատ հողեր պետք է վերադարձնենք». վիրավոր զինվորները ձգտում են օր առաջ շարք վերադառնալ (տեսանյութ) Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը. ՊՆ խոսնակ Իրանում ադրբեջանական արկն ընկել է Փարվիզխանլու գյուղի տներից մեկի վրա. 6-ամյա երեխա է վիրավորվել «Գլուխ եմ խոնարհում. Դուք մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ Արցախի հետ ռոումինգը դարձավ 5 դրամ. հայկական երեք օպերատորները հայտարարություն են տարածել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ (տեսանյութ) Մակրոն. Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի «Հայ ժողովրդի կամքը կոտրել հնարավոր չէ». Ներսիկ Իսպիրյան Մեր խնդիրը պաշտպանվել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է. վարչապետի հարցազրույցը` Ալ Ջազիրային Քյարամ Սլոյանի եղբայրը՝ որպես կամավոր, մեկնել է առաջնագիծ Էրդողանը կրկին վիրավորել է Հայաստանը Հակառակորդի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները» (Ֆոտո) Հայկական կողմը համոզիչ հաղթնակ է տանում Հայրենական հաղթական պատերազմի բոլոր մակարդակներում.Սուրեն Սուրենյանց Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել․ Աբրահամյան

Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 47-ամյա բնակչին

 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք՝ լյարդի և ստամոքսի վնասումով, ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչ չթափանցող» վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տղամարդ՝ ծնված 1979 թվականին:

 

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքում՝ Սարի Թաղի տներից մեկի դիմաց, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ բռունցքով հարվածել է 40-ամյա տղամարդու դեմքի շրջանին, ապա՝ իր մոտ գտնված դանակով մի քանի անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության ծանր վնաս:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 40-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

 

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն թաղամասի բնակիչ՝ ծնված 1972 թվականին. նա ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

 

Նախաքննության ընթացքում նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մատնացույց է արել դեպքի վայրը և հայտնել դեպքի մի շարք մանրամասներ:

 

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սարի թաղի՝ 47-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

website by Sargssyan