Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյանքում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել տնտեսական հեղափոխության շարունակականության մասին (իբր սկիզբ եղել է)։ 

Կառավարությունը կանխատեսում է, որ 2020 թվականին հնարավոր կլինի ապահովել 4,9% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշը բոլորովին չի համընկնում տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, որը ենթադրում է ավելի բարձր աճ։ 

Չնայած վարչապետը հանրությանը հույսեր է ներշնչում, որ տնտեսական աճը ամրագրված 4,9%-ից բարձր է լինելու, սակայն միայն հույսերով ու դրական սպասումներով պետք չէ բավարարվել, քանի որ կան բազմաթիվ իրական ռիսկեր, որոնք կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա և նշվածից էլ ցածր տնտեսական աճ գրանցել։ 

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման մաքսային դրույքաչափերի ավելացման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ նկատելի են։ Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից մոտ 700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելացել է: 

Եվ մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։ 

Ըստ այդմ, թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում։ 

2020 թվականի հունվարից Հայաստանում ուժի մեջ են մտնում նաև ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծումը թանկանալու է մոտ 6 անգամ։ 

Իսկ սա նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների ներմուծման գործընթացը, որի արդյունքում մեծ գումարներ էին մուտքագրվում պետբյուջե, կանգ է առել, որի արդյունքում էլ հայաստանյան շուկայում արդեն ավտոմեքենաների գների թանկացման միտում է նկատվում։ 

Հետաքրքրական է նաև հանգամանքը, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար գանձվող մաքսային վճարները հավաքվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից Հայաստանին վճարվելու է միայն 1,22 տոկոսը։ 

Սրան զուգահեռ՝ 2020թ. հունվարի 15-ից արդեն ուժի մեջ է մտել այն օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցներում և բակային մորթը չի թույլատրվելու: Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում է լինելու: 

Սպասվում է մի շարք ենթաակցիզային ապրանքների գների բարձրացում` կապված հարկային բեռի ավելացման հետ։ Ակցիզային դրույքաչափերի բարձրացման հետևանքով սպասվում է գնաճային ճնշման ակտիվացում ներմուծման ու տեղական արտադրության ծխախոտի, խմիչքի շուկաներում։ 

Թանկացումը կանդրադառնա նաև հեղուկ վառելանյութի գնի վրա։ 

Տարբեր տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում մոտ 5-7 տոկոսով գնաճ է սպասվում, որն էլ իր հերթին բերելու է կյանքի որակի անկման։ Սակայն եթե հաշվի ենք առնում նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադրություն ունի հայտ ներկայացնել ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար, և արդեն իսկ խոսակցություններ կան, որ ապրիլից կամ հունիսից գազի գինը բարձրանալու է 5-10 դրամի սահմաններում, ապա գնաճի մակարդակն էլ ավելի մեծ է լինելու, քանի որ գազի գնի բարձրացումն իր արտացոլումն է ունենալու գրեթե բոլոր ապրանքների վրա։

 Իսկ այս պայմաններում ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի երկրում չվատթարանա սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Փաստացի՝ ոչինչ: 

Թանկացումներին դիմակայելու համար պետք է ավելացվեն հասարակության եկամուտները, սակայն քաղաքացիների եկամուտների ավելացումն անհամեմատ քիչ է, որը բավարար չէ, որպեսզի նրանց կյանքի որակի անկում տեղի չունենա։ Այլ հարց է բարձր պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը, նրանց կյանքի որակի անկում հաստատ չի լինի։ Այսինքն, տնտեսական հեղափոխություն իրոք կարելի է սպասել, բայց միայն Փաշինյանի ու իր թիմի կյանքում:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Վագիֆ Խաչատրյանի գործի մասինՈ՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախի 3 նախկին նախագահները Հայաստանում չեն Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացիՈ՞վ է Արցախցի Սոսեն, ով չէր ցանկանում լքել ԱրցախըԱյս անգամ իրենց հաջողվեց, 92-ին՝ մեզ․ այսպես չի մնա․ արցախցի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը 10 ժամ գազ չի լինիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Արցախի նախկին նախագահները հատել են սահմանը և ՀՀ-ում են․ աղբյուրԱրցախից հաղորդագրություն է ստացվել Սևանի լեռնանցքի և Պուշկինի թունելներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է