ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն. ԱՆ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 3-ից 10-ը Մեկ օրում բացահայտվել է 82 հանցագործություն. ընտանեկան բռնության 4 դեպք է եղել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը՝ Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հանցանքի վայրում. Նրա մոտ գտել են գողացված մետաղադրամները Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը. Հարվածել է ազդրին, քթին. Նաեւ պատռվել է հոնքը Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կա Գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը Եւս մեկ պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է զգաց­վում ան­վերջ «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թա­ցից, որը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­կան օգուտ­ներ չի տա­լիս

«Վերջը սոված ենք մնալու»

Past.am

Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին եւ սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների եւ սովխոզների վերականգմանը։ Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենանան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները։ Այսպիսով, գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա։ Այս կոնկրետ բաները ՆՓ-ին ասվել է 1.7 տարի առաջ։ Ավաղ, գ-տ-թյան ոլորտը վստահվել է մեկին, որն այն պատկերացնում է մի քանի խոշոր սովխոզի տարբերակով, այստեղ այնտեղ խոսում է մանր սեփականաշնորհման սխալ լինելուց, այդ ամենը համարում թալան։ Նա ՌԴ գ-տ-թյան ստրուկտուրան փորձում է վերականգնել Հայաստանում։ Վերջը սոված ենք մնալու»։

 

 

website by Sargssyan