Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամե­ն օ­րվա ձգձգու­մը ավե­լի վատ պայ­ման­ներ է ստեղ­ծում ներդ­րող­նե­րի հա­մար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

«Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկումը շարունակում է մնալ հանրության, գործարանի նախկին աշխատակիցների, ներդրողների, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Փաստը» բազմիցս անդրադարձել է հարցին՝ պարբերաբար ընթերցողներին տեղեկացնելով գործարանի սնանկության գործընթացի, աշխատակիցների բարձրացրած խնդիրների, գործարանի վերագործարկման հարցում պետության գործադրած ջանքերի մասին։ 

Դեռ անցած տարեվերջին պարզ դարձավ, որ գործարանի վերագործարկման նպատակով ներդրողներին ներկայացվելիք առաջարկների նախագիծը պատրաստ է և ներկայացվել է գերատեսչություններին կարծիքներ ստանալու նպատակով: 

Այդ մասին հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: 

Նա նաև ասել էր, որ 2020 թվականի հունվարին նախ տեղի կունենա ներքին քննարկում, այնուհետև հանդիպման կհրավիրվի գործարանի աշխատակիցների համակարգող խումբը։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացնում է գործարանի շուրջ ստեղծված ներկայիս վիճակը։ 

«Կառավարությունն արդեն ստացել է բոլոր գերատեսչությունների կարծիքները, իրենց մոտ քննարկումները ևս ավարտվել են։ Անցած տարի մենք ևս մասնակցել ենք նախագծի կազմման աշխատանքներին։ Հույս ունենք, որ արդեն մյուս շաբաթ հանդիպում կկազմակերպվի «Նաիրիտի» համակարգող խմբի հետ, որպեսզի արդեն պարզ լինի, թե ինչ պայմաններ են առաջարկվելու ներդրողներին»,-ասում է Իսրայելյանը։ 

Ավելի վաղ կարծիք էր հնչել, թե, որպես «Նաիրիտը» վերագործարկելու լավագույն տարբերակ, հնարավոր է դիտարկվի գործարանը փուլ առ փուլ աշխատեցնելը։ Իսրայել յանը, սակայն, նշում է՝ առաջին հերթին ներդրողը պետք է որոշի, թե ինչ ձևով կաշխատի գործարանը։ 

«Բայց գործարանը փուլ առ փուլ, ոչ ամբողջական աշխատեցնելը, կարծում եմ, սխալ կլինի։ Դա գործարանի մասնագետների կարծիքն է։ Գործարանը պետք է աշխատի ամբողջական մեկ միավորով։ 

Տեխնիկական շատ խնդիրներ կան, որոնք ևս պետք է հաշվի առնել»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ գործարանի լիարժեք աշխատանքի դեպքում աշխատանք կունենա 1300-ից 1500 մարդ։ 

Գործարանի նախկին տնօրենն ընդգծում է՝ գործարանով հետաքրքրվողները շատ են։ «Բայց թե նրանցից որ մեկն ինչ որոշում կկայացնի, դեռ պարզ չէ։ 

Դա կախված է նրանից, թե ինչ պայմաններ է կառավարությունն առաջադրելու ներդրողներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Նաիրիտով» հետաքրքրված է երկու խոշոր ընկերություն, որոնց հետ կառավարությունը բանակցում է։ 

Բացի դա, կան ուրիշ ընկերություններ, որոնք ներդրում կատարելու ցանկություն ունեն, սակայն սպասում են կառավարության կողմից ներկայացվելիք փաստաթղթի վերջնական տարբերակի հրապարակմանը»,-շեշտում է Իսրայել յանը։ 

Նա ասում է՝ կառավարության քայլերը պետք է մի փոքր արագանան։ ««Նաիրիտը» սնանկության գործընթացում է։ Որպեսզի սնանկության գործընթացն առաջ գնա, կառավարության քայլերը ևս պետք է արագացված լինեն։ 

Մեկ տարի առաջ կատարել ենք գործարանի տեխնիկական աուդիտ, այդ տվյալները հաշվի առնելով ենք ասում, որ պետք է գործարանում 110-120 մլն դոլարի ներդրում կատարել, որպեսզի գործարանը վերականգնվի։ 

Թե մեկ տարվա ընթացքում գործարանում ինչ է կատարվել, տեղեկություն չունենք, հնարավոր է՝ գործարանում արդեն իսկ փոփոխություններ են կատարվել։ 

Կառավարությանը տեղեկացրել ենք գործարանի վերագործարկումն ուշացնելու վտանգների մասին, ամեն օրվա ձգձգումն ավելի վատ պայմաններ է ստեղծում ներդրողների համար»,-եզրափակում է գործարանի նախկին տնօրենը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է