Սելֆիի «թանգարան»՝ ներշնչված Նիկոլ Փաշինյանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrossaprimavera.ru-ն «Փաշինյանի «սելֆիմանիան» տալիս է իր պտուղները. Երևանում բացվել է «սելֆիի թանգարան»» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում բացվել է, այսպես կոչված, «սելֆիի թանգարան»: Հաստատությունը կազմված է 25 թեմատիկ լուսանկարային տաղավարներից: Չնայած նրան, որ «թանգարանի» հիմնական մասնագիտացումը սելֆին է, այսինքն՝ ինքնալուսանկարվելը, այնտեղ կարելի է նաև օգտվել լուսանկարչի ծառայություններից:
Ըստ կառույցի տերեր Աննա և Արմինե Մանուկյանների, իրենց ոգեշնչել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը շատ է սիրում սելֆիներ անել:
Ինքնըստինքյան Հայաստանի մայրաքաղաքում նման զվարճանքի կառույց ստեղծելը անհնար է քննադատել: Բայց լուսանկարների տաղավարը անվանել թանգարան՝ նշանակում է արժեզրկել հենց «թանգարան» հասկացությունը:
Նշենք, որ նման արժեզրկումներ ներկայումս լինում են աշխարհով մեկ, ներառյալ՝ Ռուսաստանը:
Տիպիկ է, որ «սելֆիի թանգարան» ստեղծելու ոգեշնչողը եղել է Հայաստանի վարչապետը: Առաջին հերթին նա իրականում սելֆի է անում ամեն տեղ, անգամ հարցաքննության ժամանակ: Եվ երկրորդ՝ Փաշինյանը անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում իրական մշակույթը փոխարինվի արևմտյան փոփ մշակույթով, որը մարդուն չի տալիս հոգեկան զարգացում և նախատեսված է ընդամենը սպառողական նպատակների համար: