Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել. Վիտալի Բալասանյան 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան Եթե տղամարդն անում է այս 12 բաները, ձեզ չի դավաճանում Նոր իշխանությունն ի՞նչ կոնկրետ քայլեր է արել, որ աղքատությունը նվազեր. «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ) Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենատարօրինակ հատկանիշները 17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել (տեսանյութ) Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով

Երևանում գրպանահատներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

Past.am

ունվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց: Գողություններից երկուսը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել` հունվարի 18-ին: Ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցում իր վերարկուի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում էր կատարվել. օտարերկրյա մի քաղաքացուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, ID քարտ, զեղչի և կուտակային քարտեր: Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակիչ: Հունվարի 20-ին կասկածվողը Երևանի Կուրղինյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Գողացված բջջային հեռախոսը հայտնաբերվեց: Երրորդ դեպքը հունվարի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվեց: Ժամը 13-ի սահմաններում թիվ 259 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխանձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքներ իրականացրին և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

website by Sargssyan