Գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթը գրում է․
Երեկ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Լոնդոնում հունվարի 20-22-ը կայացած Համաշխարհային կրթական ֆորումին, որին մասնակցել էին թե՛ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, թե փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումը, ուր մասնավորաբար ասված է.
«Ի պատասխան «Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած՝ «Նոր տարում՝ նոր վոյաժներ» վերտառությամբ հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ հունվարի 20-ին Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով Միացյալ Թագավորություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի գործուղումները ֆինանսավորել է Բրիտանական խորհուրդը:
Հարկ ենք համարում հայտնել նաև, որ նախարար Ա. Հարությունյանը Երևանից մեկնել է հունվարի 19-ին և վերադարձել 21-ին, Լոնդոնում նա մնացել է մեկ օր»։
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։