Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» այ­ցե­քարտն ար­դեն ժամ­կե­տանց է, գործ­նա­կան քայ­լեր են պետք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տևելու են մինչև հունվարի 24-ը։ 

Այս ֆորումը հոբել յանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական և մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։ 

Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին: 

Բացի գլոբալ օրակարգից, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ոլորտների ու խնդիրների շուրջ զեկույցներից ու քննարկումներից, դավոսյան հարթակը տարբեր երկրների կողմից օգտագործվում է պետությունների ղեկավարների միջև հանդիպումների, պայմանավորվածությունների ձեռք բերման, գործարար շրջանակների հետ շփումների և ներդրումների ներգրավման կարևորագույն հարթակ։ 

Անցած տարի հունվարին Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով մասնակցում էր Դավոսի տնտեսական համաժողովին։ 

Եվ Փաշինյանի հիմնական այցեքարտը իրենց կողմից կատարված «թավշյա հեղափոխությունն» էր, որի շուրջ ՀՀ վարչապետը ելույթներ էր ունենում, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իրենց փորձառությունը, թե ինչպես են կարողացել սոցցանցերի կիրառման միջոցով հաջողությունների հասնել, ներկայացնում Հայաստանի ապագայի տեսլականը և այլն։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, որը հատուկ շեշտադրում էր իշխանափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը, ֆորումի շրջանակում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաև մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։ 

Եվ այսպիսի հանդիպումների լուսաբանումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ներդրումներ ներգրավելու խնդիր չպետք է ունենա, սակայն արդեն մեկ տարի անցել է, բայց Հայաստանում այդպես էլ տեսանելի ներդրումային ակտիվություն չենք տեսնում։ 

Ավելին՝ իշխանափոխությունից հետո ներդրողների համար բարենպաստ միջավայր չի ձևավորվում։ Կառավարության կողմից առաջ քաշված անտրամաբանական որոշումները, մեծաթիվ քրեական գործերի հարուցումը, որոնց մեծամասնությունը, ինչպես հետագայում պարզվում է, անհիմն էին, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը, որով ցանկացած պահի կարող է ոտնահարվել բանկային գաղտնիքը և այլ նախաձեռնությունները խոչընդոտում են ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ չհաշված, որ գրեթե ցանկացած բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհների փակմամբ։ 

Դրան զուգահեռ՝ իշխանությունները, փոխանակ զարգացման օրակարգ ձևավորեն, խրված են ներքաղաքական ճղճիմ խնդիրների մեջ, զբաղված են ընդդիմադիրների հասցեին ատելություն տարածելով և առկա ձախողումների համար նրանց մեղադրելով։ Եվ եթե այս ամենը հաշվի ենք առնում, ապա պարզ է դառնում, թե ինչու վարչապետ Փաշինյանը այս տարի նպատակ չի ունեցել մասնակցել Դավոսի համաժողովին։ 

Թերևս այն սպասված արդյունքը չէր ունենալու, քանի որ վարչապետը չի ձևավորել համապատասխան օրակարգ, թե ինչ հանդիպումներ և ռեալ պայմանավորվածություններ պետք է ունենա համաժողովի ընթացքում, որպեսզի իր այցը չվերածվեր հերթական արտասահմանյան «վոյաժի»։ 

Իսկ «թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք։ 

Այնինչ, համաժողովի հարթակը լայն հնարավորություն էր ընձեռում բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավար շրջանակների հետ, որոնց Փաշինյանին իր պաշտոնավարման ընթացքում չէր հաջողվել հանդիպել։ 

Օրինակ՝ համաժողովը լավ առիթ էր ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ հանդիպում ունենալու համար, որոնց հետ ՀՀ վարչապետին այդպես էլ բախտ չվիճակվեց հանդիպել անգամ ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում