Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ հո­ղա­մա­սի սե­փա­կա­նա­տի­րոջն անհ­րա­ժեշտ է իր հո­ղա­մասն ազա­տել եր­րորդ ան­ձի տե­ղադ­րած շի­նու­թյու­նից. նոր նախագիծ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» թերթը գրում է․ 

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել նաև քաղաքաշինության կոմիտեն։

 Նախարարությունը նախ պարզաբանում է, թե որն է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։ 

Նշվում է, որ ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը կարգավորում է հողամասի, շենք, շինության և այլ անշարժ գույքի տարածք առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հետ կապված իրավահարաբերությունները՝ միևնույն ժամանակ սահմանելով ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողի կողմից խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավունքի իրականացման մեխանիզմները: 

Մասնավորապես, այդ հոդվածի 5-րդ մասում նշված է, որ հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: 

Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը: Այս հոդվածի կարգավորումից ուղղակիորեն բխում է, որ օրենսդիր մարմինը որևէ իրավակարգավորում չի նախատեսում այն դեպքերի համար, երբ անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա տեղադրված կամ կառուցված է շարժական գույք և հողամասի սեփականատիրոջն անհրաժեշտ է հողամասն ազատել այդ շինություններից: 

Ավելին, այդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ներխուժում է համարվում միայն ֆիզիկական անձի կողմից շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը: 

Բացի դա, ընդգծվում է, որ հողամասում գտնվող շարժական գույքը հեռացնելու օրենսդրորեն սահմանված միակ արդյունավետ եղանակը դատական ընթացակարգն է: 

Ստացվում է, որ ներկա կարգավորման պայմաններում անշարժ գույքի սեփականատերն իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, ինչը կարող է լինել բավականին ժամանակատար, բացի դա, հանգեցնել իրար հակասող դատական ակտերի կայացման, հետևաբար՝ ոչ միատեսակ դատական պրակտիկայի ձևավորման: Նախարարությունը նշում է, որ, վերը նշված դիտարկումները հաշվի առնելով, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորում այն դեպքերի համար, երբ սեփականատիրոջը պատկանող հողամասում այլ անձի կողմից տեղադրվել է շարժական գույք, և հողամասի սեփականատիրոջն անհրաժեշտ է իր հողամասն ազատել այդ շինությունից:

 Ներկայումս քաղաքացիական օրենսգրքում բացակայում է որևէ կարգավորում հողամասի սեփականատիրոջ տարածքում տեղադրված շարժական գույքի հեռացման կամ ապամոնտաժման հարցերի կանոնակարգման դեպքերի համար: 

Մինչդեռ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ նման դեպքերը բավականին շատ են, իսկ ներկա կարգավորման պայմաններում բարձրացված խնդրի իրավական լուծումը միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ և 277-րդ հոդվածներով նախատեսված մեխանիզմներն են, որոնք անշարժ գույքի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս դիմել դատարան՝ պահանջելով իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից կամ վերացնել իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: 

Հետևաբար, նման պայմաններում անշարժ գույքի սեփականատերն իր հողամասի վրա տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման կամ հեռացման համար յուրաքանչյուր դեպքում ստիպված է հարցը լուծել դատական կարգով, քանի որ օրենսդրությունը նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմներ չի նախատեսում: 

Մինչդեռ ակնհայտ է, որ նման հարցերի լուծման արտադատական մեխանիզմի նախատեսումը կարևոր է և՛ ժամանակի, և՛ միջոցների խնայողության տեսանկյունից: Այս նպատակը իրագործելու համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ապամոնտաժել սեփականատիրոջ հողամասում տեղակայված շարժական գույքը: 

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան լուծել ոչ հիմնական շինությունների հետ կապված խնդիրները:

 Իրավակարգավորումների ստեղծումից հետո կառավարության որոշմամբ արդեն մանրամասն կկարգավորվեն անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքի ապամոնտաժման հարցերը: 

Մասնավորապես, այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը ընդունում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու և տնօրինելու կարգը սահմանող համապատասխան որոշում:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла