Ծաղկաձորն ու Ջերմուկը՝ թոփ տասնյակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆbigasia.ru -ն «Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրը մտել է լավագույնների թոփ տասնյակ» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ գնված ուղեգրերի և զբոսաշրջիկների արձագանքների, կազմվել է ձմեռային հանգստի համար հանրահայտ վայրերի վարկանիշային ցուցակը, որի մեջ մտել է նաև հայկական Ծաղկաձորը:
Ծաղկաձոր զբոսաշրջային քաղաքը տեղակայված է Թեղենիս լեռան ստորորտում գտնվող գեղատեսիլ հովտում:
Այնտեղ զբոսաշրջային սեզոնը սկսվում է նոյեմբերի վերջին և ձգվում մինչև մարտի կեսերը: Զբոսաշրջիկներին այնտեղ գրավում են գրագետ կառուցված դահուկուղիները:
Հյուրերի համար կարևորություն ունի նաև այն փաստը, որ զբոսաշրջային քաղաքը հեռու է հանրապետության մայրաքաղաք Երևանից ընդամենը 60 կիլոմետրով:
Դա Ծաղկաձորը դարձնում է հարմարավետ տրանսպորտային տեսակետից: Բացի այդ քաղաքից, Հայաստանում արձանագրվում է նաև մեծ պահանջարկ Ջերմուկի լեռնադահուկային առողջարանի նկատմամբ:
Ձմեռային հանգստի թոփ տասնյակը գլխավորել են Ղազախստանից Չիմբուլակը, Ալթայական Ալպերը և Նուրտաուն, Ադրբեջանից Շահդաղն ու Թուֆանդաղը, Ղըրղըզստանից Կակակոլը և Ուզբեկստանից Չիմգանը:
Կամո Խաչիկյան