Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Գոր­ծարկ­վել է Հա­յաս­տա­ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազ­գաբ­նակ­չու­թյու­նը չպետք է իմա­նա՝ ինչ­պես տար­բե­րա­կե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում կայունանում է Հայաստանում մարտին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով Իջևանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Մարտի 2-ին ժամը 10.00-17.00 նախատեսվում է պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է Արտագաղթը շարունակվում է, սա լավ բան չէ, սա բոլորիս խնդիրն է․ Արծվիկ Մինասյան Լոռու մարզում բախվել են 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր Հաստատվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը Գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Հորը հաջողվել է որդուց վերցնել զենքը. Ում է վերջին օրերին հանդիպել Կուտոյանը. Նոր մանրամասներ

 

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հանգամանքները դեռեւս բացահայտված չեն: Զուգահեռ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ ինչպես, ինչու, ինչ, ինչ տրամադրություն է ունեցել կյանքի վերջին օրերին Կուտոյանը, ում հետ է շփվել, ի վերջո, ինչն է նրան դրդել ինքնասպանության:

 

Մեզ նոր տեղեկություններ են հասել Կուտոյանի՝ կենդանության վերջին օրերի մասին: Մասնավորապես, որ նա եղել է բավական սթրեսային, ընկճված հոգեվիճակում: Հնարավորինս խուսափել է հանդիպումներից:

 

Բայցեւայնպես ընկերներից ոմանց հետ հանդիպել է, ոմանք փորձել են նրան դուրս բերել այդ վիճակից, բայց Կուտոյանը, մեղմ ասած, լուրջ անտարբեր է մնացել բոլոր առաջարկներին: Հանդիպել է նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:

 

Կապ է հաստատել շատուշատ նախկինների հետ, որոնք հայտնվել են այսօրվա իշխանությունների թիրախում, Կուտոյանը ափսոսանքի զգացում է ունեցել: Որոշ հանդիպումների ժամանակ չի թաքցրել իր որոշ սխալներ` հատկապես կադրային քաղաքականության հարցում, առաջինը, որ Սերժ Սսարգսյանի մոտ բարեխոսել է ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար, ինչպես նաեւ բարձր պաշտոնի նշանակել ԱԱԾ բարձրաստիճան ներկայիս պաշտոնյաներից մեկին, ով այսօր Սերժ Սարգսյանի դեմ դոսիեներ է հավաքում:

 

 Մեզ տեղեկություններ են հասել նաեւ, որ Կուտոյանի հայրիկին հաջողվել է որդուց վերցնել զենքը եւ մի քանի օր այն պահել, թե ինչ հանգամանքներում է Գեորգի Կուտոյանը նորից հետ վերցրել իր ատրճանակը, մեզ հայտնի չէ:

 

website by Sargssyan