Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խնդի­րը լու­ծե­լու փո­խա­րեն այդ­պես գլխա­տե­լը սխալ է.եթե այդ­պես լի­նի, ամ­բողջ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է փա­կենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթն առավել հայտնի է մեկ այլ՝ «քրեական ենթամշակույթ» կրող խմբի և անձանց վերաբերյալ օրենքի նախագիծ անվանումով։ 

Նախագծերի փաթեթի թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցման քննարկումներն անցան բավական թեժ մթնոլորտում։ 

Ընդհուպ պատգամավորներն իրար հասցեին անձնական վիրավորանքներ ուղղեցին, գուցե հարցը նաև ծեծկռտուքի հասներ, բայց դրանից հաջողվեց խուսափել։ Նկատողություններ պատգամավորներին, հեռացում ԱԺ նիստերի դահլիճից։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մի իսկական խառնաշփոթ էր։ 

Միևնույն ժամանակ տպավորություն էր, որ այդպես էլ այս հարցի շուրջ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, կարևոր հարցերն անտեսվեցին, իսկ նախագծի թերությունների մասին բարձրաձայնող ընդդիմադիր պատգամավորներն էլ տարբեր պիտակավորումներ ստացան իրենց գործընկերների կողմից։ 

Մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը ևս կարծում է, որ Ազգային ժողովում այդպես էլ վերը նշված հարցի շուրջ բովանդակային քննարկումներ տեղի չունեցան։ Նա չի շրջանցում նաև մշակույթ տերմինի անհարկի օգտագործման հարցը։ 

Նշում է՝ այժմ «մշակույթ» եզրույթը սկսել են գործածել ոչ թե գեղարվեստական մշակույթի, այլ քրեական աշխարհի առնչությամբ։ «Խնդիրը լուծելու փոխարեն, այն էլ ավելի է խորանում։ Նկատի ունեմ հետևյալը. մենք անկախություն ձեռք բերեցինք մեր մշակութային ինքնությունը պահելու, պահպանելու, զարգացնելու համար, սակայն այդ գիտակցությունը մինչև այսօր չունեցանք։

 Սա գագաթնակետին հասավ, երբ փակեցինք մշակույթի նախարարությունը։ Իսկ դա վերաբերմունքի նշան էր, որովհետև, երբ դու ինչ-որ բան կարևորում ես, հակառակը՝ դրա լիազորությունները մեծացնում ես։ Այդ առիթով շատ եմ խոսել։ Հայաստանի պես երկրում, այսպիսի մշակույթ ունեցող երկրում պետք է մշակույթի գերնախարարություն լիներ, բայց հակառակն արվեց։ 

Դրանից հետո արդեն ամեն ինչ կարելի է նույն համատեքստում դիտարկել և հասկանալ։ Չենք կարևորում մշակույթը։ Խոսքով չէ, որ պետք է այն կարևորել, այլ՝ գործով։ Իսկ գործով չի կարևորվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ 

Անդրադառնալով օրենքին, որը պետք է պայքարի հասարակության ներսում քրեական բարքերի բացառման համար՝ հրապարակախոսը նշում է, որ վատ բարքերը պետք է փոխել պետության կրթական-դաստիարակչական քաղաքականությունը փոխելով և պահպանելով ու զարգացնելով մշակույթը։

 Նա ընդգծում է՝ օրենքի նախագծի  քննարկման ժամանակ պետք է մասնագիտական լուրջ բանավեճ լիներ, դրա փոխարեն թեման փոխվեց, և պատգամավորներն ամբողջ մի օր ժամանակ կորցրեցին այլ հարցերի վրա, իսկ հետո ուղղակի օրենքն ընդունեցին։ Հակոբյանն ասում է՝ այդպես վարվել չի կարելի։ 

Նա խորհուրդ է տալիս լրագրողներին՝ այս նախագծին անդրադառնալիս չօգտագործել «քրեական ենթամշակույթ» տերմինը։ «Օրենքները կարևոր են, բայց մի հարցում կարևոր է նաև չորրորդ իշխանության դերը։ Թող լրագրողներն այդ անհեթեթ, սխալ եզրույթը տեղին-անտեղի չօգտագործեն։ Գոնե փաստացիորեն այն չգործի։ Իհարկե, որպես օրենք էլ այն չի կարող գործել, քանի որ անհեթեթ է։ 

Հնարավոր չէ բարքերը, սովորույթներն իրավական դաշտ բերել, անգամ ծիծաղելի է։ Բայց նաև շատ վտանգավոր և վնասակար է այս եզրույթը շրջանառության մեջ դնելը, որովհետև լեզվի միջոցով կա փոխադարձ կապ։ 

Այն դառնում է մտածողություն։ Այդ կերպ, փաստորեն, մենք ավելի ենք խորացնում բարքերը։ Այս օրենքի ընդունումը վնասակար էր նաև իրավական տեսանկյունից, որովհետև օրենքները պետք է լինեն հիմնավորված, տրամաբանված. այն վնասակար էր, իհարկե, հենց մշակութային տեսակետից»,-ասում է Հակոբյանը։ 

Կրկին վերադառնում ենք ցավոտ խնդրին՝ մշակույթի նախարարության փակմանը։ Արձագանքելով տեսակետներին, որ նախարարության լինելիությամբ չի որոշվելու երկրի մշակութային քաղաքականությունը, բացի դա, նախարարության աշխատանքում կային բազմաթիվ թերացումներ, մշակութաբանն ասում է՝ այո, թերություններ կային, նաև կադրերի հետ կապված։ 

«Բայց խնդիրը լուծելու փոխարեն այն այդպես գլխատելը սխալ է։ 

Եթե այդպես լինի, մենք ամբողջ կառավարությունը պետք է փակենք։ Խնդիրները շատ են, բայց դրանք պետք է լուծել, ոչ թե հակառակը։ Կադրային քաղաքականության խնդիրներն այսօր էլ կան։ 

Գիտեք՝ մենք քննադատում ենք նախորդ իշխանություններին, բայց պետք է ընդունենք, որ նախկինում Հայաստանում գեղարվեստական կյանքն ակտիվ էր, իսկ հիմա էլ ամեն ինչ իներցիայով շարունակվում է։ 

Իհարկե, լիազորությունների պակասեցումը լավ չէ»,-եզրափակում է մշակութաբան Կարինե Հակոբյանը։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Վագիֆ Խաչատրյանի գործի մասինՈ՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախի 3 նախկին նախագահները Հայաստանում չեն Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացիՈ՞վ է Արցախցի Սոսեն, ով չէր ցանկանում լքել ԱրցախըԱյս անգամ իրենց հաջողվեց, 92-ին՝ մեզ․ այսպես չի մնա․ արցախցի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը 10 ժամ գազ չի լինիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Արցախի նախկին նախագահները հատել են սահմանը և ՀՀ-ում են․ աղբյուրԱրցախից հաղորդագրություն է ստացվել