Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ֆի­նան­սա­կան աջակ­ցու­թյուն ևս եր­կու խմբի պատ­կա­նող ուսա­նող­նե­րին, պե­տա­կան կրթա­թո­շակ առա­ջին կուր­սե­ցի­նե­րին և ոչ մի­այն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում կատարել լրացումներ և փոփոխություններ։ 

Այս կերպ հնարավորություն կընձեռվի ևս երկու խմբի պատկանող ուսանողների օգտվելու պետության տրամադրած ֆինանսական աջակցությունից։ 

Խոսքը ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների մասին է։ 

Նախարարությունը վերահաստատում է՝ Հայաստանում կարևոր հիմնախնդիր է բարձրագույն կրթության մատչելիությունը հասարակության տարբեր խավերի համար: Ներկայումս ուսանողների ֆինանսական աջակցության ծրագրերից է սոցիալապես խոցելի ուսանողների առանձին խմբերին ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման տրամադրումը։ 

Բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 2006 թ.-ի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգով։

 Նշվում է, որ կառավարության 2018 թ.-ի N 1464-Ն որոշմամբ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով հատկացվել է 82,000.0 հազար դրամ, որի շրջանակներում ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել բուհերի անվճար համակարգում ընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողները, ինչպես նաև բուհերի անվճար համակարգում չընդգրկված, բայց 2016 թ.-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները: 

Հաշվի առնելով 2018-2019 և 2019-2020 թթ.-ի ցուցանիշները՝ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թթ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրում վերոնշյալ խմբերի սովորողներին ֆինանսական աջակցությունն ապահովելու համար: 

Բացի դա, առաջարկվող լրացմամբ նախատեսվել է պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողներին տրամադրել պետական կրթաթոշակ: Այս լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ որոշ բուհերում կրթաթոշակ տրամադրվում է անվճար համակարգով առաջին կուրս ընդունված ոչ բոլոր ուսանողներին: 

Նշենք, որ ուսանողներին պետական կրթաթոշակ տրվում է գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, իսկ առաջին կուրսում դրա հավաստիքը ընդունելության մրցույթի արդյունքներն են: 

Բացի դա, կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ կարգավորվում են ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող քաղաքացիների բուհեր ընդունելության պայմանները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու, ինչպես նաև տրված տարկետումը դադարելու հետ կապված հարաբերությունները: 

Այդ որոշման համաձայն, որպես նպատակային ուսումնառություն, առանձին մրցութային կարգով ու պայմաններով բուհ ընդունված քաղաքացիները մինչև ուսումնառության ավարտն օգտվում են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից: 

ՀՀ կառավարության 2006 թ.-ի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ կառավարությունը յուրաքանչյուր տարի տվյալ տարվա պետբյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների, բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը, որը տեղափոխվում է կուրսից կուրս: 

Երկրորդ և հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուստարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով: 

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ուստարվա շրջանակներում ՊՆ-ի կողմից ներկայացված նպատակային ընդունելության տեղերը ներառվում են ՀՀ-ում հավատարմագրված բուհերում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում, ինչպես նաև ֆինանսական միջոցներ նախատեսված չեն այդ տեղերում ընդունվածներին կրթաթոշակ հատկացնելու համար, գործող կարգում փոփոխություններ նախատեսելով՝ համապատասխան կարգավորումներ կստանան ՀՀ ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների՝ փոխատեղման և կրթաթոշակ ստանալու հարաբերությունները՝ մինչև ուսումնառության ավարտը պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պայմանավորված:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

website by Sargssyan