Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սուսաննա Ղազարյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԹՌԻՉՔ

Դու դարի ջահակիր մունետիկ 

Վառվեցիր լուսեղեն օրերում 

Եվ որպես մի ամրոց անառիկ`

 Չիմացար` ինչպես են կոտրվում: 

Քո փխրուն կեցվածքի մեջ Աստված 

Կռել է երկաթե մի ոգի, 

Որ պիտի լույս հղի անդադար 

Եվ ցաված հոգիներ ամոքի: 

Դու գիտես շարժումը այս կյանքի… 

Եվ գիտես` ինչ ասել է ամբոխ, 

Կարող ես դեմ գնալ թույլ կամքին, 

Բայց նաև` չպահել քեն ու ոխ: 

Քեզ երկնի կապույտն է գրավում, 

Դու հոգով թռչուն ես, իմացի՛ր, 

Դեպ անմահ արևն ես խոյանում` 

Հուրհրան սլացքով քո անծիր…

.......-ԻՆ

Մեզ տրված են տարբեր կյանքեր. 

Քեզ թագուհու, ինձ պոետի, 

Փշրել ենք մենք բազում սրտեր` 

Ուժգնությամբ Հայկյան նետի: 

Ժամանակից չհասկացված` Հոգուդ մեջ ցավ կուտակեցիր, Կյանքդ հողին էր ընծայված` 

Հոգուդ ցավը ինձ թողեցիր: 

Ու ապրում եմ այս գորշ դարում 

Պաղ մարդոց մեջ` մենակ, անսեր, 

Քո անցյալն եմ ես խնկարկում, 

Ոգիդ է ինձ տալիս թևեր:

***

Լքում եմ ձեր փտած նավը Եվ գնում եմ հեռո՜ւ-հեռո՜ւ, 

Ինձ նման խենթ երազողին 

Դուք չեք կարող դարձնել հլու: 

Մի ողջ սերունդ տանուլ տվիք՝ 

Խոնարհության խաչին գամված, 

Ձեր անցյալից դասեր չառաք, 

Դարձաք ծառա՝ ձեր իսկ բնում:

 Ծառայում եք սրան-նրան, 

Հպատակ եք՝ բայց ոչ Աստծուն, 

Այդպես էր, որ չար սատանան 

Եկավ, դարձավ ձեզ տիրակալ: 

Հոգնել եմ ձեր խեղճությունից, 

Ձեր նավի մեջ ես էլ չկամ, 

Բայց փրկության հույսն իմ սրտում` 

Գուցե մի օր վերադառնամ:

ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՄ

Քո թացվող աչքերի 

Դատարկ բների մեջ Էլ չփնտրես ինձ. 

Մոռացումի ցավից 

Հոգիս ընդարմացել` 

Ես այլևս չկամ, 

Ես այլևս ես չեմ: 

Անքուն գիշերներիդ Խավար կտավի մեջ 

Ես ուրվական դարձած` 

Խորտակվում եմ, ասես, 

Ունայնության ծովում: 

Քո սին երազների 

Անբույր հեռուներում 

Էլ չփնտրես ինձ. 

Ես այլևս ես չեմ, 

Ես այլևս չկամ:

***

Նավավարի նման 

Փոթորկուն ու խիզախ 

Ես քայլում եմ անվախ` 

Հոգումս խինդ, ծիծաղ: 

Չեն տապալի էլ ինձ 

Քամիները ցասկոտ, 

Ես քայլում եմ անխինդ 

Ճամփաներով քարոտ: 

Իսկ թե ուր է տանում Ծովի քամին այն խենթ, 

Գնում եմ` իմ հոգում Փոթորիկ ու տարերք: 

Նավավարի նման 

Հողմածեծ ու հպարտ

 Ես հաղթել եմ վաղվա 

Ժամանակին անսանձ:

ԵՍ ՉԳԻՏԵՄ…

Ես չգիտեմ` լուսաբացին ինչ կլինի… 

Բայց արևներ գլորվեցին մինչ լուսաբաց, 

Ու թե հանկարծ սիրախաղն 

այս շուտ ավարտվի` 

Ես կմնամ իմ հուշերի անկողնում թաց: 

Կբարուրվեմ քո ձեռքերի տաք սավանում` 

Իբրև սիրված ու լիահույս մի քնքուշ կին, 

Հեռանալիս քեզ չեմ ասի վերադարձիր` 

Գնացողը էլ երբևէ ետ չի դառնում: 

Ես չգիտեմ` լուսաբացին ինչ կլինի…

 Բայց սիրո մեջ` ով է հաշիվ-հաշվարկ անում:

 Հիմա ամուր ու սիրատենչ դու ինձ գրկիր` 

Մեկ է` վաղը արդեն ոչինչ չի խոստանում…

 

Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև