Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սենիկ Հարությունյան. Երազ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՍԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՐԱԶ

ԵՐԱԶ

Ես տուն եմ գալիս միշտ հոգնած: Մինչ կինս հերթական անգամ ինձանից դժգոհելով ճաշ է պատրաստում, ինձ գցում եմ բազմոցին ու միացնում հեռուստացույցը: 

Թեպետ էս վերջին տարիներին դա էլ չեմ ուզում անել` նայելու կամ լսելու բան չկա, ավելի ճիշտ, նույնն է միշտ` գործ անող չկա, միայն կրակեցին, սպանեցին, ձերբակալեցին... Մնում է աչքերս փակեմ, մինչև կարթնացնի խոհանոցից հնչող հրավերը` դրել եմ սեղանին, արի, սառչում ա...

Լուրերի ժամն է, հաղորդավարը` պայծառ, ժպտուն մի աղջիկ, հայտարարում է.

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Բայց վարչապետի հանձնարարությամբ նախարարները պիտի աշխատեն` մինչև կազմվի նոր կառավարությունը:

... Վա~յ, էս ինչ լավ լուր է, մտածում եմ, շատ լավ է, վաղուց պիտի հրաժարական տային, միայն աշխատավարձ էին ստանում, գործ այդպես էլ չտեսանք:

Իսկ աղջիկը ժպտում է և շարունակում` հրաժարական տված կառավարության անդամները, բոլորը մի մարդու պես, հրաժարվել են իրենց բարձր աշխատավարձերից և ավելի քան բարձր պարգևավճարներից ու դրանք ուղղել են սահմանամերձ գյուղեր` իբրև օգնություն աշխատավոր հային: 

Հաջորդ կառավարությանն էլ պարգևավճար չեն տալու, որովհետև երկիրը պահողը մինիստրները չեն, այլ աշխատավոր հայը:

Մտածում եմ` անհավատալի բան է, ուրեմն էս կառավարության անդամները հա՞յ էին, խիղճ ունեն, սիրտ ունեն:

Իսկ աղջիկը մի բան գիտի հաստատ` ժպտում է ու շարունակում`

ԼՈՒՐԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ

Քաղաքապետի լավ աշխատանքի արդյունքում մայրաքաղաքի բյուջեն ավելացել է երեք անգամ, ինչի շնորհիվ միայն այս տարի կկառուցվեն երկու տասնյակ գործարաններ` և վերջ գործազրկությանը:

Մայրաքաղաքը ցնծում է մշակութային ձեռնարկների առատությամբ, հրապարակային միջոցառումներով, փողոցներում մեր լավագույն երգիչներն են, գրողները, նկարիչները` բոլորն էլ ժողովրդի կողմից սիրված ու գնահատված:

«Հուզանք ու զանգի» այլանդակ ճչոցների ու հաչոցների փոխարեն ազգային երգ է լսվում մայրաքաղաքում, իսկ նշանավոր կոմիտասագետը դասախոսություն է կարդում մեծ երգահանի նորահայտ մշակումների մասին:

...Մտածում եմ` հնարավոր էր, իհարկե հնարավոր էր, ավելորդ ծախսերից հրաժարվել է մեր սիրելի քաղաքապետը, էլ պարգևավճարներ չի տալիս, Սփյուռքն էլ օգնում է:

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ

Լուրերի թողարկումը շարունակվում է` սիրելի հաղորդավարուհին ուրախ պատմում է, որ մարզպետները ժողովի են հավաքվել Քարագլուխ գյուղում` տարածքային կառավարման նախարարի` մարզպետների մարզպետի գլխավորությամբ: Նախարարը հանձնարարել է լիովին հրաժարվել պարգևավճարներից, քանի որ առանց դրանց պաշտոնյաներն ավելի լավ են աշխատում: Եվ մարզպետների, գյուղապետերի, քաղաքապետերի ազնվությունից ոգևորված սփյուռքի հայ գործարարներն ամեն գյուղում մի գործարան են բացել` գյուղացու կյանքը դարձնելով անհոգ ու երջանիկ:

Ուրախությունից գոռում եմ ու սկսում լացել` եթե սա հնարավոր էր անել մի ամսում, մեր էս խեղճ ժողովրդին խի՞ տանջեցին էս տականքները 30 տարի:

-Մի գոռա,- ասում է կինս,- վեր կաց, ճաշդ վաղուց սառել է:

Չէ, շարունակում եմ լաց լինել ուրախությունից, տես «Լուրերով» ինչ հրաշք բաներ են ասում:

-Այ մարդ, հո չե՞ս գժվել, մեր հեռուստացույցը մի ամիս է՝ չի աշխատում, կարո՞ղ է քնով էիր ընկել...

 

 

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն