Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մի ցու­ցիչ վերց­նելն ու այն ան­նա­խա­դեպ որա­կե­լը մի­ջազ­գա­յին տնտե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում չի աշ­խա­տում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» թերթը գրում է․ 

Որակումները, որոնք արվում են «տնտեսական հեղափոխության արդյունքի», «աննախադեպ ցուցանիշների» տրամաբանության մեջ, ըստ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի, գուցե կարող են ազդել ներքին լսարանի վրա, բայց միջազգային շուկան, ինչպես նաև օտարերկրյա ներդրողն այլ կանոնների է հետևում։ 

Այդ կանոններին ու գործոններին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ դիտարկենք այն հայտարարությունը, ըստ որի՝ հայաստանյան բանկերից մեկը 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր՝ 6.5 տոկոսով։ 

Նշենք, որ այս փաստը որպես տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն էր համարվել։ 

Թադևոս Ավետիսյանը նկատում է՝ այս երևույթն իրականում ֆինանսական շուկայում որոշակի աշխուժություն է ենթադրում և այդ առումով դրական է. 

«Բայց, ընդհանուր առմամբ, սա ոչ թե Հայաստանում ինչ-որ հեղափոխական արդյունքի հետևանք է, այլ հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, որոնք արձանագրվում են ոչ թե վերջին մի քանի ամիսներին, այլ նախորդ 2-3 տարիներին։

 Այս առումով նախ նշենք, որ Հայաստանի ֆինանսական շուկան ուղիղ կապի մեջ է միջազգային ֆինանսական շուկայի հետ, այդ թվում՝ պարտատոմսերի առումով։ 

Եվ այստեղ Հայաստանը չի կարող թելադրող լինել, պետք է հետևի այն միտումներին, որոնք ձևավորվել են նախորդ 2-3 տարիներին։ 

Ինչ վերաբերում է այդ միտումներին, ապա միջազգային ֆինանսական շուկայում փողի գինն էապես նվազում է՝ միջբանկային տոկոսադրույք կոչվածը զգալիորեն նվազել է։ 

Եվ այս հանգամանքը չէր կարող չանդրադառնալ զարգացող այնպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրի վրա, ինչպիսին Հայաստանն է։ 

Եվ երբ այդ ֆինանսական շուկայից որևէ տնտեսություն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար առաջարկում է էապես ավելի բարձր գին, բնականաբար, կգտնի իր առաջարկը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը։ 

Մյուս կողմից՝ նա շեշտեց, որ երկրի զարգացման իմաստով բանկային ռեսուրսի ավելացումը մեզ համար կարևոր է, բայց խնդիրն այն է, թե ներգրավված ռեսուրսները ինչպիսի արդյունավետությամբ կարող են ներդրվել իրական տնտեսության մեջ. 

«Ֆինանսական շուկայում ներգրավված ռեսուրսները դեռ վաղ է որակել որպես արդյունք ստեղծող ներդրումներ, որովհետև կյանքը ցույց է տալու, թե դրանք ինչպե՞ս տեղաբաշխվեցին, ինչպիսի՞ ոլորտներում և ի՞նչ արդյունք ստեղծեցին՝ թե՛ կոնկրետ ձեռնարկությունների, թե՛ ճյուղերի, թե՛ ՀՆԱ-ի իմաստով»։ 

Նա հավելեց, որ կարևոր է ոչ միայն քանակը, այլ որակը, այսինքն, ի՞նչ պայմաններով են այդ ռեսուրսները ներգրավվել. 

«Հակառակ պարագայում միշտ էլ հնարավոր կլինի միջազգային շուկայից տարբեր գործիքներով ռեսուրսներ ներգրավել։ 

Կարևոր է, թե միջնորդն ինչպիսի պայմաններով է այդ ռեսուրսները բերում միջազգային ֆինանսական շուկայից, որովհետև այդ պայմանները արտացոլված են լինելու նաև իր տեղաբաշխման պայմանների մեջ։ Այսինքն, այդ ռեսուրսը առաջարկվելու է իրական տնտեսությանը։ 

Հետևաբար, ֆինանսական ռեսուրսների տոկոսադրույքներն ազդում են նաև տնտեսության մրցունակության վրա»։ 

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայաստանյան ներդրումային միջավայրին, Թ. Ավետիսյանը նշեց, որ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարելու իմաստով երկու հիմնական գործոն կա։

«Առաջինը տնտեսական ռիսկն է, երկրորդը հնարավոր շահույթն է, որը պետք է օտարերկրյա ներդրողն ակնկալի և ստանա այդ նոր շուկայից։ 

Դիտարկենք նախ ռիսկը։ Կայունության բացակայության, որոշակի անորոշությունների ֆոնին, որոնք պայմանավորված են նաև քաղաքական փոփոխություններով, ռիսկը ոչ թե նվազել է, այլև բարձրացել։ 

Իհարկե, որոշակի դրական զարգացումներ կան, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարն է, հավասար մրցակցության խթանումը։ 

Այդուհանդերձ, միայն այս հանգամանքները բավարար չեն՝ ծածկելու մյուս ռիսկերը։ Ռիսկի տեսանկյունից խնդիր է նաև մեր աշխարհաքաղաքական իրավիճակը, բացի այդ, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով։ Այդ ռիսկերը ուղիղ ազդում են ներդրողների որոշումների վրա։ 

Հաջորդը ինստիտուտների բաղադրիչն է, որոնք պետք է երաշխիքներ, ինչպես նաև՝ պետական աջակցություն ապահովեն ներդրողների համար։ Խոսքը գործընթացները արագ, սահուն կազմակերպելու կամ երկրի պոտենցիալը ներկայացնելու մասին է։ 

Բայց այս առումով որևէ էական փոփոխություն չկա, որը կստիպեր ասել, թե դրական զարգացումներ ունենք։ 

Ինչ վերաբերում է շահույթին, ապա այդ տեսանկյունից ևս տեսանելի չեն այն գործոնները, որոնք կբարձրացնեին շահութաբերության մակարդակը և կազդեին ներդրումային միջավայրի վրա»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օտարերկրյա ներդրողի համար այլ հուշող ու կողմնորոշիչ հանգամանք էլ կա։

 

«Խոսքը կապիտալ ներդրումների մասին է, որի առումով 2019 թվականին ունենք շուրջ 60 մլրդ դրամի թերակատարում։ 

Բացի այդ, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 30 մլրդ դրամով։ Նշվածները «մեսիջ» են ներդրողների համար։ 

Այս պատկերը պետք է փոխվի, և այն փոխելու համար նշված բոլոր ուղղություններով պետք է համալիր աշխատանք լինի։

 Հատկապես միջազգային տնտեսական հարաբերություններում մի ցուցիչ վերցնելն ու այն աննախադեպ որակելը չի աշխատում։ Խոշոր կապիտալ արտահանողները նշված բոլոր գործոնները հաշվի առնելով են որոշում կայացնում։ 

Սա փաստ է, և փաստ է նաև այն, որ մենք նախորդ տարիների համեմատ ոչ թե պահպանվող, այլ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազող ցուցանիշ ունենք։ 

Սա է ընդհանուր վիճակը, որը հեղափոխական կլինի, եթե նշված բոլոր ուղղություններով կոնկրետ արդյունքներ ունենանք։ 

Խոսքը միգուցե հոգեբանական ազդեցություն ունենա ներքին լսարանի վրա, բայց արտաքին ներդրողների տեսանկյունից հետևողական, ծրագրավորված, արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ առաջին հերթին՝ հարկային ոլորտում։

 Շատ կարևոր է նաև քաղաքական կայունությունը, և ընդհանուր կայուն զարգացման պայմանները, որտեղ ևս ակնհայտ խնդիրներ ունենք։ Անելիքները շատ են, բայց անցած ժամանակն էլ քիչ չէր։ 

Երկու տարի է, ինչ խոսում ենք, ու բոլորս սպասում, որ գոնե համեմատական իմաստով հիմնական ցուցանիշների, եթե չասեմ հեղափոխական, գոնե առաջանցիկ աճ պետք է լինի։ Բայց 2019թ.-ին 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, հունվար-ապրիլին այն 9,5 տոկոս էր, իսկ հետո նվազեց։ 

Իսկ 2020թ.-ի համար կանխատեսվել է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք, որ, ըստ պետական բյուջեի, գնաճը լինելու է 4,5 տոկոս, ապա նշանակում է, որ իրական տնտեսական աճ գրեթե չենք ունենալու։ Սրանք մտահոգություններ են, որոնք ունեն իրենց հիմքերը՝ պայմանավորված թե՛ տեսական, թե՛ վիճակագրական ցուցանիշներով։ 

Եթե շարունակենք այս ամբողջ համաշղթայում փնտրել մեկ-երկու դրական արձանագրումներ և դրանց վրա փորձենք «արխային» լինել, այդպես չենք հասնելու այն նպատակների գոնե նվազագույն շեմին, որոնց մասին ամեն օր հայտարարվում է, և որոնք դրված են կառավարության ծրագրում։ 

Տարածաշրջանի միտումների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, հանրության մոտ դրական սպասումների ֆոնին պետք է լինեն ոչ թե դրվագային ներկայացումներ կամ թվային մանիպուլյացիաներ, այլ իրական քայլեր ու իրական արդյունքներ։ 

Միայն ճիշտ ու հստակ քայլերը կբերեն արագընթաց զարգացման։ 

Իսկ առանց օտարերկրյա ուղղակի ներդրումների և միայն ներքին ռեսուրսներով անհնար կլինի առաջանցիկ տնտեսական աճ սպասել»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ կարևորելով ներառական զարգացումը:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель