Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հան­րու­թյան սպա­սում­նե­րը չեն ար­դա­րա­ցել. 2019 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտքն աճել է 5,8 տոկոսով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին միշտ էլ եղել է հատուկ ուշադրության առարկա: Խնդիրն այն է, որ տարեցտարի պետական պարտքն աճում է, այդ թվում՝ իշխանափոխությունից հետո, չնայած Փաշինյանը հանրությանը խոստանում էր, թե իրենք քայլեր են ձեռնարկելու պետության պարտքի ծավալները նվազեցնելու ուղղությամբ։ 

Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019թ.ին կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ 

Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։ 

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։ 

Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։ 

Այսպիսով, պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը։ 

Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը և ֆինանսական ոլորտի պատասխանատուները խուսափում են համախառն պետական պարտքի ցուցանիշներին անդրադառնալ, փոխարենը անդրադառնում են միայն արտաքին պարտքի ծավաների նվազեցմանը, որի շուրջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում՝ նշելով, թե արտաքին պարտքի ցուցանիշներն իշխանափոխությունից հետո նվազել են։ 

Քաղաքացիների մեծամասնությունն էլ, չունենալով համապատասխան գիտելիքներ, կարող է կարծել, թե պետության ունեցած պարտքը սահմանափակվում է միայն դրանով, սակայն այդ ցուցանիշները չեն արտացոլում ընդհանուր պարտքի դինամիկան։ Եվ նախընտրելի կլիներ, որ վարչապետն անդրադարձ կատարեր նաև ներքին պարտքին և ընդհանուր պետական պարտքի ցուցանիշին։ 

Ներքին պարտքը գոյանում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով, այսինքն՝ պետությունը տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից, իսկ արտաքին պարտքը ձևավորվում է արտարժութային պարտատոմսերի թողարկման և արտաքին վարկերի ներգրավման հաշվին։ 

Եվ արտաքին պարտքի մասով ուշագրավ է, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը առանց բացառության միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ համարելով, թե վարկային միջոցները փոշիացվում են և նպատակին չեն ծառայում։ 

Սակայն արդեն վարչապետ Փաշինյանի համար նախկինում իր կողմից արված հայտարարությունները խոչընդոտ չեն, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձեռնամուխ լինի արտերկրից նորանոր վարկեր ստանալու գործին։ 

Եվ չնայած այն հայտարարություններին, թե կառավարությունը 2020 թվականին մտադիր չէ դրսից նոր վարկեր վերցնել ու ավելացնել արտաքին պարտքը, այնուամենայնիվ, բացառված չէ, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, ինչպես նաև երկրում ապրանքների և ծառայությունների հնարավոր գնաճը զսպելու և տնտեսությունը լրացուցիչ խթանելու համար կառավարությունը կրկին գնա նոր վարկեր վերցնելու ճանապարհով։

 Սակայն այս հարցում իշխանությունների հիմնական խնդիրը պետք է լինի ներգրավված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի հավելյալ տնտեսական աճ ապահովել։ 

Եթե ներգրավված միջոցներն արդյունավետ և թիրախային չեն ծախսվելու, ապա դրանք ընդամենը միտված են լինելու պետության՝ առանց այն էլ ծանր բեռը ավելացնելուն։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան Քրիստինան հուզվեց մայրիկին տեսնելիս. Նոր ու բացառիկ կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքից Որպես անհետ կորած որոնվող Նաիրա Պետրոսյանը հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհըՈւ՞մ ճնշման ներքո է Իսրայելը հրաժարվել Իրանին ավելի լայնածավալ պատասխան հարված հասցնելուց. NYT