Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն

ПОЛИТИКА

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ. հայտ է ներկայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ շրջանակում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության աուդիտորներն ինչպես ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, այնպես էլ ընկերությունում կատարել են ուսումնասիրություններ՝ հայտնաբերելով թվով 15 խախտումներ, որոնցից 5-ը, համաձայն միջազգային թռիչքային կանոնների, ուղիղ վտանգ է ներկայացրել թռիչքային անվտանգության համար։

Այս արդյունքները 15.07.2019թ. պաշտոնական գրությամբ ուղարկվել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էլեկտրոնային փոստին, սակայն կոմիտեի համապատասխան աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգով սահմանված պահանջները, այն չեն մուտքագրել «Mulberry»  էլեկտրոնային  համակարգ, դրանց համապատասխան ընթացք չեն տվել: Իսկ կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ աուդիտի մասով առանձնահատուկ խնդիրներ առկա չեն եղել։

 

Արդյունքում, միջազգային կազմակերպությունում կասկածի տակ է դրվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հեղինակությունը, մասնավորապես՝ կոմիտեի կողմից իր գործառույթների պատշաճ կատարման հանգամանքը, վտանգ է ստեղծվել, որ առհասարակ արգելվեն ՀՀ-ում գրանցված օդանավերի թռիչքները ԵՄ տարածքում։ 

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով երկու տարին մեկ անգամ երկարաձգվել է ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականը, որի ընթացքում ընկերությունում իրականացվել են համապատասխան տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով։

Բացի այդ, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» «ՓԱՐՏ-Մ (PART-M)» կանոնակարգի կիրարկման շրջանակներում,  սահմանված ստանդարտների, ընդունելի տարբերակների և ուղեցույց նյութերի համապատասխանությունը պարզելու և խնդիրները վերհանելու համար, յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ Կոմիտեի կողմից ՍՊԸ-ում իրականացվել են տեսչական ստուգումներ:

Դրանց արդյունքներն ամփոփող համապատասխան ստուգաթերթերի, օդանավ շահագործողի վկայականը երկարաձգելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի տվյալների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից նույն ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հետ համեմատական ուսումնասիրության արդյունքում պարզվել  է, որ 2016-2019թթ. տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ոչ միայն չեն հայտնաբերվել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության արձանագրած խախտումները, այլ մի շարք դեպքերում համապատասխան ստուգաթերթերում տեղեկություններ են ներառվել առ այն, որ դրանք, այդ թվում՝ թռիչքային անվտանգության վերաբերյալ, համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և պահանջներին: Արդյունքում ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներով։

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ. պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցվել, կեղծ փաստաթղթեր կազմվել։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию