Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է խոստացված փաստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը։

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ:

Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:

Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:

Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:

Հետո՝  նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:

Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:

Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:

Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել՝ ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):

Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:

Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ գրել էր, որ Երեւան հասնի, Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակի։

Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր