Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի 6 նշան, որ դժվարությամբ են սիրահարվում ու սեր գտնում

ԼԱՅՖ

Past.am

1 տեղ Կարիճ

Կարիճները բնությունից օժտված են զգայնությամբ և պատրաստ են դիմել ծայրահեղություների: Նրանք չեն ընդունում իրենց պարտությունը, քանի որ շատ լավ գիտեն իրենց արժեքն ու կարողությունները: Երբեք չի ընկնում ինչ որ մեկի ազդեցության տակ, նույն իսկ իր կնոջ: Նա վարվում է այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում: Կարիճ-տղամարդը չի սիրում ցուցադրել իր զգացմունքները և միայն հոգեհարազատ մարդիկ գիտեն, թե որքան բարի ու կամեցող են նրանք: Կարիճ-կինը ունի անսովոր կրքոտ խառնվածք: Կամ նա սիրում է անսահամն և պատրաստ է ամեն տեսակի զոհաբերության, կամ ատում է ամբողջ հոգով: Հաջող ամուսնություն կստացվի Խեցգետնի, Ձկան, Կշեռքի և Կույսի հետ: Պետք է հնարավորինս հեռու մնալ Ջրհոսից և Առյուծից:

2 տեղ Ցուլ

Ցլերը մշտապես ապրում են սիրո մասին երազանքներով: Հանդիպելով իրենց սիրուն, նրանք չեն շտապում, նրանց մոտ ամեն ինչ դանդաղ, քայլ առ քայլ է, սակայն նրանք երբեք իրենց կամքով չեն նահանջում: Նա գնում է մինչև վերջ, արհամարելով յուրաքանչյուր քննադատություն իր ընտրության վերաբերյալ: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում սիրած անձնավորության հագուստի, հոտի, ձայնի երանգի վրա և նախընտրում են իրենց սիրելիի հետ մեկուսանալ, լինել ամայի վայրում, որտեղ նրանց ոչ ոք չի խանգարի: Տղամարդ-ցուլը ընտանիքում իդեալական է, նվիրված և հավատարիմ ամուսին է, բայց վայը եկավ տարավ նրան, ով կփորձի դավաճանել ցուլին: Ցուլ-կանայք սիրում են իրենց շրջապատել երկրպագուներով, իսկ երբ գտնում են իրենց երկրորդ կեսին, դառնում են ավելի քնքուշ, հավասարակշռված, աշխույժ և լավ գիտեն, ինչպես պետք է տղամարդուն միշտ իրենց կողքին պահեն: Հրաշալի ընտանիք կկազմե հենց ցուլերի և կարիճների հոտ: Ոչ այդքան հարթ կընդանան կույսերի, այծեղջյուրների և առյուծների հետ: Իսկ ձկներից և խեցգետիններից պետք է հնարավորինս հեռու մնալ:

3 տեղ Առյուծ

Առյուծ. սա մի նշան է, որի ներքո կարելի է ստեղծել ամենաամուր ընտանիքը, կարելի է ասել մի կայսրություն: Առյուծ-կանայք հիմնականում ըտրում են այնպիսի կողակցի, ով կհասկանա և հնարավորություն կունենա բարձրացնել նրանց, ինչքան հնարավոր է: Նրանք կարծում են, որ շատ գեղեցիկ են, և հաճախ հենց այդպես էլ լինում է: Գլխավոր վախն է, կորցնել հմայքն ու գեղեցկությոնը: Առյուծ-տղամարդիկ կարող են լինել շատ առատաձեռն եւ մեծահոգի: Նրանք երկար են փնտրում և գտնում են այմ միակին, ով արժանի է իրենց և ծնված է հենց իրենց համար: Ոչ ոք չի կարող կանգնել նրանց ճանապարհին, եթե որոշել են, ուրեմն կանեն: Նրանք տանը իսկական արքաներ են, բայց անհաջողության դեպքում սիրում են մեղադրել իրենց կողակցին: Առյուծները հաշտ են Աղեղնավորի, Խոյի, Երկվորյակի և Կշեռքի հետ: Անհամատեղելի են Կարիճի և Ցլի հետ:

4 տեղ Ձկներ

Սիրո հարցում նրանք հաճախ են տատանվում: Ձուկ կանայք դժվարությամբ են ընտրում, բայց ընտրելուց հետո հավերժ պատկանում են իրենց կեսին: Ձուկ-տղամարդիկ սիրում են ամբողջ սրտով, բայց եթե հանկարծ զուգընկերը լքի նրանց, երբեք չեն վազի հետևից, կմաղթեն հաջողություն և բարի բախտ… վերջ: Կարող են գեղեցիկ ընտանիք կազմել Կույսի, Ցլի, Խեցգետնի և Այծեղջյուրի հետ, մեկ խոսքից հասկանում են Կարիճին: Ցանկալի է հեռու մնալ Կշեռքից և Երկվորյակից:

5 տեղ Ջրհոս

Ջրհոսներն ունեն բարձր երևակայություն, և հաճախ իրենց ընտրյալին իդեալականացնելով մոռանում են իրականությունը, իսկ հետո մեծ հիասթափություն ապրում: Վիճակագրական տվյալներով ամենա շատ բաժանումը զույգերի մեջ Ջրհոս-տղամարդկանցն է: Նրանք երբեմն օտարների մեջ ավելի մեծ սեր են գտնում, քան ընտանիքի անդամների: Ջրհոս-կանայք կարող են լինել անհնազանդ սիրո հարցում,  ուշադրություն չեն դարձնում հասարակական կարծիքին, կրոնին, ազգությանը: Եթե մեկին նվիրվեցին, պատրատ են ամեն ինչի: Հրաշալի զույգ կլինեն Կշեռքի, Ձկան, Աղեղնավորի և Երկվորյակի հետ: Պետք է հեռու մնալ Ցլից և Կարիճից:

6 տեղ Աղեղնավոր

Սեր, արկածներ, զմայլանք. կարճ ասած, Դոն Ժուան: Աղեղնավոր-տղամարդը սիրում է շքեղություն, հարմարավետություն և ընտրում է այնպիսի կին, ով ոչ միայն կբարձրացնի իր ինքնագնահատակաը, այլ նաև կլինի լավ տնային տնտեսուհի: Բայց կարող է երբեմն ցուցաբերել անհավատարմություն, համարելով, որպես իր սեռի առավելություն: Աղեղնավոր-կինը շատ հպարտ է, սիրում է, երբ իրեն պաշտում են: Կամուսնան նրա հետ, ով իրեն կդարձնի բարոնուհի և երբեք չեն ների դավաճանությունը: Աղեղնավորները իանալի ընտանիք կկազմեն Երկվորյակի, Խոյի, Ջրհոսի, Կշեռքի և Առյուծի հետ: Հնարավորինս պետք է խուսափել Կույսերից:

7 տեղ Կույս

Նրանք երբ սիրահարվում են, սկսում են տանջվել մտավախությունից, արդյո՞ք ճիշտ են ընտրել, սա ա՞յն էր ինչ իրենց պետք է: Նաև վախենում են մայրանալուց հետո կորցնել իրենց արտաքին գեղեցկությունը: Հարաբերություններում արժեվորում են բարոյականությունը, ազնվությունը, մաքրություը, ողջախոհությունը ջերմությունը: Նրանք շատ ինքնամփոփ են և վախենում են քննադատություններից, դրա համար ել, նրանց համար շատ դժվար է առաջին քայլ կատարելը: Հարաբրություները բարենպաստ է Այծեղջյուրի, Ցլի, Կարիճի և Խեցգետնի հետ: Խուսափել է պետք Խոյից և Աղեղնավորից:

8 տեղ Խեցգետին

Բոլոր 12 նշաններից առավել զգայունն ու խոցելին այս նշաննէ: Նրանք սիրո հարցում անմնացորդ են և շատ խանդոտ:  Պտրաստ են ամբողջությամբ նվիրվել, տալ իրենց ամբողջ սերն ու քնքշանքը և փոխարենը ակնկալում են նույնը իրենց զուգընկերոջից: Խեցգետին-տղամարդիկ ամբողջ կյանքում փնտրում են իդեալական կնոջ, ուստի հիանալի հայր են լինում իրենց զավակների համար: Խեցգետին-կանայք լինում են հմայիչ, մրցութային, շատ երկչոտ, երբեմն ցուրտ, մի քիչ ինքնավստահ և պոռթկուն: Խեցգետինները սիրում են հնազանդեցնել, այդ դեպքում նրանք երջանիկ են, իսկ հակառակի դեպքում, նրանց վիճակը շատ ցավալի է: Միակ նշանն է, որ երջանկության եզրեր կարող է գտնել բոլոր նշաննորի հոտ, բայց անսահման երջանկությունը սպասվում է Կարիճի, Կույսի, Այծեղջյուրի, Ձկան հետ:

9 տեղ Խոյ

Սովորաբար խոյերը սիրահարվում են վաղ տարիքում և իրենց դեռահասության շրջանում հաճախ վեճեր են ունենում ընտանիքի անդամների հետ: Տղամարդ-խոյերը երբեմն պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց ցակությունների: Սիրահարվում են առաջին հայացքից, հանուն իրենց սիրած էակի, ոչնչի առաջ կանգ չեն առնի: Նրանք մեծահոգի են և շրջահայաց: Եթե զայրանան, դա կարող է հանգեցնել մինչև իսկ սպանության, բայց զայրույթն անցնելուց հետո, շատ շուտ հանդարտվում են և հաշտվում: Այս պոռթկուն, բայց և այնպես միամիտ խոյերը սիրում են արկածներ որոնել: Երեխաների պես, նրանց պետք է միշտ խնամք և քնքշանք: Եթե դուք ինտելեկտուալ և զարգացած մարդ եք, ուրեմն ձեզ խոյերը շատ կհավանեն: Խոյերի հետ ամուսնությունից պետք է խուսափեն  խեցգետինները, ձկներն ու կարիճները, բայց հիանալի զույգ կկազմեն կշեռքները, աղեղնավորներն ու առյուծները:

10 տեղ Երկվորյակներ

Երկվորյակ-տղամարդկանց հետ կյանքը շատ հետաքրքիր և հաճելի է: Առաջացած հարցերը կարիք չկա բարդացնել և պատմություն սարգել: Նրա համար առաջնահերթ ճիշտ խոսել կարողանալն է, ինտելեկտը, ոչ թե գեղեցիկ շրջազգեստը: Նրանք շատ երկար են փնտրում իրենց իսկակն սիրուն, բայց գտնելուց հետո այլևս բաց չեն թողնում: Բայց այս ամենի հետ մեկտեղ, հաճախ նրանք խաղտում են իրենց խոստումները, օրինակ՝ կարող են դուրս գալ հաց գնելու և վերադառնալ երեք օր անց միայն: Երկվորյակ-կանանց հետ ռոմանտիակյի հարցում ոչ ոք չի կարող մրցել: Նրանք շատ զգայուն, հմայիչ և խելացի գեղեցկուհիներ են և նրանց սերը հավերժ պահպանելու համար, պետք է միշտ նշել նրանց կարևորությունը: Հեշտությամբ գրավում են ջրհոսներին և կշեռքներին: Հրաշալի ընտանիք կկազմեն առյուծի, խոյի և խեցգետնի հետ: Հաճախ չեն կարողանում փոխհամաձայնության գալ ցլերի հոտ, իսկ ձկներից և կարիճներից պետք է խուսափել:

11 տեղ Կշեռք

Կշեռքն իրեն իդեալական է զգում, երբ կարողանում է կառավարել ընտանիքը: Նրանք եբեք չեն սիրահարվում առաջին հայացքից: Կշեռքը հեշտությամբ լեզու է գտնում մարդկանց հետ, բայց շատ է սիրում իր կեսի հետ առանձնանալ և երկար երկխոսություն ունենալ: Կշեռք-կինը քնքուշ է և հմայիչ, կարող է հարմարվել յուրաքանչյուր մարդու հետ, միշտ իր ամուսնու կողքին կանգանած է և հպարտանում է նրա հաջողություններով: Սակայ կարող է կյանը վերածել մղձավանջի, եթե հանկարծ չգնահատվեց: Կշեռք-տղամարդը չի հանդիասնում, որպես ձեռնարկող, նա սպասում է, որ առաջին քայլն անի իր կողակիցը: Հարկ եղած դեպքում կարող է խաբել ցանկացածին: Սիրում է իր կողքին տեսնել հմայիչ և մեծահոգի անձնավորության, հակառակ դեպքում դառնում է մռայլ և անտարբեր: Կշեռքների հաճելի կլինի Խոյի, Առյուծի, Ջրհոսի, Երկվորյակի կողակցությունը, բայց անտանելի Խեցգետնի և Այծեղջյուրի հետ հարաբերությունները:

Շարունակությունը՝ այստեղ

Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին