Վարդենիսում 49-ամյա տղամարդը համագյուղացիներին դանակահարել է խանդի հողի վրա. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիսի Սոթք գյուղում կռիվ է: Նույն օրը ոստիկանությունում հաղորդումներ են ստացվել նաեւ բժշկական 2 հաստատությույուններից։ Հայտնում էին, որ «որովայնի ստորին շրջանի, կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր, պարանոցի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սոթք գյուղի 45-ամյա մի բնակիչ։ Մեկ ուրիշ բժշկական հաստատությունից հայտնում էին, որ «պարանոցի շրջանի կտրած, պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն գյուղացի՝ 51-ամյա մի տղամարդ։
ArmDaily.am-ի տեղեկություններով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վտանգ կա, որ 45-ամյա տղամարդու ձախ թոքը կարող են հեռացնել: Նրա վիճակը կայուն է:
Մեր տեղեկություններով տուժածների համագյուղացի 49-ամյա տղամարդը նման քայլի դիմել է խանդի հողի վրա: