ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն. ԱՆ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 3-ից 10-ը Մեկ օրում բացահայտվել է 82 հանցագործություն. ընտանեկան բռնության 4 դեպք է եղել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը՝ Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հանցանքի վայրում. Նրա մոտ գտել են գողացված մետաղադրամները Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը. Հարվածել է ազդրին, քթին. Նաեւ պատռվել է հոնքը Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կա Գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը

Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

«Փաստ» թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Հայաստան և բավականին ակտիվորեն ներգրավվել ՀՀ քաղաքական դաշտի զարգացումներին։ 

Ինչպես հայտնի է, 2020-ի փետրվարին լրանում է ԵԱՏՄ-ում Սարգսյանի նախագահության ժամկետը (ռոտացիոն կառավարման սկզբունքի համաձայն, ԵԱՏՄ նախագահությունը հաջորդիվ կստանձնի Բելառուսը), և նա ԵԱՏՄ-ում, մեծ հաշվով, այլևս անելիք չունի։

 Թերթի աղբյուրը չի բացառել, որ նախկին վարչապետի՝ ՀՀ քաղաքական դաշտ վերադարձը լինի նոր ուժի տեսքով, որի ներկայացուցչական կազմը հնարավոր է բավականին տպավորիչ լինի։ 

Միաժամանակ թերթի կառավարական աղբյուրները, որոնք, ի դեպ, նույնպես կանխատեսում են, որ Սարգսյանը, ՀՀ վերադառնալով, ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացների մեջ, նշում են, որ իշխանությունները Սարգսյանի վերադարձի հանգամանքը պահում են իրենց խոշորացույցի տակ։ 

Մեր աղբյուրը փոխանցել է նաև, թե չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստան վերադարձը ուղեկցվի տարբեր քրեական գործերում նրան ներառելու փաստով։ 

Մասնավորապես, կառավարության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նախատեսում են Սարգսյանի՝ ՀՀ վերադարձից հետո, հատկապես եթե նա ընդգծված ընդդիմադիր դիրքավորում ունենա, հանգամանալից քննության ենթարկել նրա վարչապետության տարիները։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

website by Sargssyan