ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն. ԱՆ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 3-ից 10-ը Մեկ օրում բացահայտվել է 82 հանցագործություն. ընտանեկան բռնության 4 դեպք է եղել Գարնանային արձակուրդի օրերը և տևողությունը՝ Արայիկ Հարությունյանի հրամանի համաձայն 20-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հանցանքի վայրում. Նրա մոտ գտել են գողացված մետաղադրամները Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են Վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը. Հարվածել է ազդրին, քթին. Նաեւ պատռվել է հոնքը Կորոնավիրուսը «քթի տակ». Մեղրիում փոքր - ինչ անհանգստություն կա Գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը

Ապացուցման կարևորությունը չի նվազում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նրա յուրաքանչյուր ելույթ բարձրացնում էր իր վարկանիշը, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այդ ելույթների զգալի մասը պարզապես պաթետիկ քննադատություններ էին և, մեղմ ասած, ոչ միշտ փաստարկված: 

2018 թվականի իշխանափոխությունից հետո փաստացi գործ ունենք բացարձակ հակառակ իրողության հետ. Փաշինյանի ամեն մի լայվ, ամեն մի ֆեյսբուքյան գրառում, ամեն մի ասուլիս ու ամեն մի ելույթ հետևողականորեն նվազեցնում է նրա վարկանիշն ու հասարակության մեջ վստահության պաշարը: 

Փորձագետներն արձանագրում են, որ դրա համար կան մի քանի խորքային պատճառներ, որոնցից մեկը ոգևորության ալիքի վրա` չհիմնավորված հայտարարությունների մեծ քանակն է: 

Մասնավորաբար, ուղիղ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են: 

Դա չափազանց վտանգավոր ու պատասխանատու հայտարարություն էր: Սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից չի բացահայտվել գեթ մեկ գործ: 

Այն, որ ժամանակ առ ժամանակ հնչում են «հանցագործներ», «թալանչիներ» և նմանատիպ ընդհանրական որակումներ, արդեն սովորական է: Սակայն կապանյան ասուլիսում հնչեց նաև «պետական դավաճանություն» եզրույթը: 

Սա արդեն իսկապես լուրջ մեղադրանք է, քանզի քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է այդ եզրույթը: 

Իրականում նման ձևակերպումների պարագայում երևի թե պետք է շատ զգույշ լինեն բոլորը, առավել ևս երկրի ղեկավարը, քանզի նույնիսկ վերացական, «թեական» բնորոշումների պարագայում դրանց ապացուցման կարևորությունը չի նվազում: 

Այնինչ նման էական մեղադրանքների պարագայում փաստարկվածության և հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցնելու է ցանկացած խոսքի նկատմամբ հավատի ու վստահության նվազման, ապա և կորստի...

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

website by Sargssyan