Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ. այն որևիցե լավ բան չի հուշում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու քաղաքական հարաբերությունների, քննարկումների այն մակարդակին, որն ունեցանք վերջին 1-1,5 տարվա ընթացքում։ 

Այդուհանդերձ, իրադարձությունները՝ պայմանավորված որոշ հայտարարություններով ու գործողություններով, նոր հարցեր են առաջացնում։ 

Այդ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում տեղի ունեցած ասուլիսին, հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստությունների» վերաբերյալ պնդումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ շարունակվող իրավիճակին։ 

«Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»»

Սկսելով քաղաքական քննարկումների ու հարաբերությունների խնդրից՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ եթե նախկինում կարող էինք այն որպես շրիշակից ցածր մակարդակ ունեցող դիսկուրս որակել, ապա հիմա վիճակը բացասական իմաստով աննկարագրելի է։ 

«Այսօր առկա քաղաքական դիսկուրսի, պաշտոնյաների կամ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մակարդակը հիմնականում պայմանավորված է իշխանական թևի և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դրած նշաձողով։ 

Երբ վերջինիս կողմից թույլ է տրվում, այսպես ասած, չափից շատ ազատություն, երբ Ն. Փաշինյանն իրեն դատավորի դեղ է դնում ու այդ տրամաբանության մեջ նախորդ իշխանությունների, ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ մեկնաբանություններ է անում, ընդդիմության կամ այլ քաղաքական ուժի կողմից արժանանում է համապատասխան արձագանքին։ 

Այս ամենի մեջ բավականին ցածր մակարդակ կա, բայց այլ երևույթ էլ եմ նկատել։ Գրեթե 2 տարվա ընթացքում Ն. Փաշինյանը չդարձավ քաղաքական գործիչ ու մնաց ընդդիմադիր թերթի խմբագրի կարգավիճակում։

 Նա իր կեցվածքով ընդդիմադիր է, չի հասկանում, որ խորհրդարանական երկրի վարչապետ է։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ ունենք, աննկարագրելի ցածր մակարդակի վրա է։ Այս իրավիճակն, իհարկե, ինձ որևիցե լավ բան չի հուշում։ 

Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից, մի օր մի տեղից պայթելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այս իրավիճակում իրենց մեծ լուման ունեն այսօրվա իշխանությունները։

 «Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»։ Իսկ ցածր մակարդակ ասելով՝ նկատի չունեմ միայն պատին, ասֆալտին ծեփելու կամ զուտ գոռգռալու խնդիրը։ 

Այդ հարաբերությունների ու դիսկուրսի ինտելեկտուալ մակարդակը նույնպես սարսափելի ցածր է։ Այս ամենի վառ ապացույցը վերջին սկանդալն էր՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

 Երկու օր դեգերելուց հետո Ն. Փաշինյանը գալիս ու գրիչ է ցույց տալիս՝ հայտարարելով՝ Հ. Թովմասյանը սրանով էր ինձ փորձում քծնել։ «Հուժկու», «արժանահավատ պատասխանը», որին ամբողջ հասարակությունը սպասում էր, գրիչ էր։ 

Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ։ Սա նաև վիրավորանք է հասարակությանը։ 

Բացի այդ, ես մի վտանգավոր երևույթ էլ եմ տեսնում։ Հասարակության աչքին իրեն փչացնելով՝ Ն. Փաշինյանը իր հետ փորձում է տանել նաև իր թիմակիցներին։ 

Մեր օրերում անգամ կարող ենք տեսնել, թե ինչպես է վարչապետ բառը մեծատառով գրողը դիմացինին մեղադրում քծնանքի մեջ՝ գրիչ տալու կամ ջան բառը օգտագործելու համար։ Լավ, մենք, առհասարակ, այսպես ո՞ւր ենք հասնելու»,-նշեց Գ. Համբարյանը։

Հորինվել են տերմիններ, որոնք համեմվել են «մոդայիկ»՝ հիբրիդային բառով

Անդրադառնալով Ն. Փաշինյանի՝ հիբրիդային պատերազմի, «հիբրիդային հեղաշրջման» վերաբերյալ հայտարարությանը՝ Գ. Համբարյանը նախ մեկ նախադասությամբ բացատրում է, թե որն է հիբրիդային պատերազմի իմաստը։

 «Հիբրիդային պատերազմը բազմաշերտ, բազմաոլորտ պայքար է՝ հակառակորդի կամ թշնամու դեմ։ 

Այսինքն, այն ենթադրում է նույն ինֆորմացիոն դաշտում տարբեր տեսակի պայքար։ Երևի պարոն Փաշինյանը շատ է լսել այդ բառը, վերջերս միջազգային ասպարեզում շատ է կիրառվում։ 

Բայց վերադառնանք Հայաստան, որտեղ «հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություններ» տերմինն օգտագործելը պայմանավորված է մի քանի խնդրով։ 

«Հիբրիդային հեղաշրջման» թեզն այն ամենապրիմիտիվ պայքարն է, որը, ըստ Փաշինյանի, կարելի է տանել այն քաղաքական, հասարակական գործիչների կամ ուժերի դեմ, որոնք իրեն քննադատում են։ 

Ըստ նրա, այդ միջոցով նրանք դասվում են թշնամիների շարքին։

Իրականում հասարակությունը հետհեղափոխական թմբիրից դուրս է գալիս ու ավելի սառը դատողությամբ մոտենում այն հարցին, թե գրեթե երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարն ի՞նչ է արել իր համար և ի՞նչ է արել սեփական թիմի համար։ 

Փաշինյանը հասարակության համար վիճակագրական տվյալների տեսքով լավ կյանք է պատրաստել, մինչդեռ իր թիմի շատ ներկայացուցիչներ շոշափելի արդյունքներ ունեն, օրինակ՝ աշխատավարձերի էական բարձրացման տեսքով։ 

Այս ամենը ծածկելու համար Փաշինյանը հնարել է «պետական հեղաշրջման փորձ», «հակահեղափոխություն» տերմինները՝ դրանք համեմելով «մոդայիկ»՝ հիբրիդային բառով, այդպիսով փորձելով հասարակությանը համոզել, թե իշխանության դեմ պայքար կա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունը նորմալ աշխատեր, ոչ մի վտանգ չէր ունենա։ 

«Ի՞նչ է նշանակում «հիբրիդային հեղաշրջման» փորձ։ 

Թող բացատրի Ն. Փաշինյանը, որը սիրում է ինչ-որ բան ասել ու չապացուցել։ Իրականում այս ամենը միտումնավոր է արվում։ 

Նման կեղծ օրակարգերը միտումնավոր են հորինվում, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռվի, այսպես կոչված, նախապատրաստվող պետական հեղաշրջումների վրա։ 

Իսկ, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ հետհեղափոխական Հայաստանում չպետք է ընդդիմություն լինի, Ն. Փաշինյանը միայնակ պետք է գործի և վերջ։

 Եթե իշխանության ներսում չես, որևէ հարցի մասին բարձրաձայնելու դեպքում կարող ես դասվել հակահեղափոխականների շարքում, եթե իշխանության մեջ ես ու ունես սեփական կարծիք և ուզում ես արտահայտել այն, կարող ես դասվել «պետական հեղաշրջում», «հիբրիդային պատերազմ» կազմակերպողների շարքերում»,-նկատեց քաղաքագետը։

Խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նոր զարգացումները, ըստ քաղաքագետի, տեղավորվում են հիմնականում բոլոր ինստիտուտներն իշխանությանը ենթարկեցնելու գաղափարի մեջ։ 

«ՍԴ-ի շուրջ իրավիճակը ստեղծվել է հենց այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը չի համաձայնել «համբուրել» Ն. Փաշինյանի աջը, ինչն արեցին շատերը։ Ն. Փաշինյանը մեծ ուրախությամբ համագործակցում է նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ, բայց Կապանում առանց վատ զգալու հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի համագործակցել նախորդ՝ կոռումպացված ռեժիմի որևիցե ներկայացուցչի հետ։ 

Այս ամենը մանկամտություն է հիշեցնում։ Ծիծաղելի, այսպես ասած, ոտքի վրա սարքած փաստարկներ են բերվում, որոնցով, սակայն, հնարավոր չէ ազդել հասարակության ավելի խորը և սթափ մտածող հատվածի վրա։ 

ՍԴ-ի շուրջ ստեղծվածը արդեն խայտառակ իրավիճակ է, որովհետև պարզվեց, որ Ն. Փաշինյանն արդեն նաև դատավոր է։ 

Մենք իրավապահ մարմիններից որևէ քննության արդյունք չունենք, բայց Փաշինյանը կանխավ որոշել է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական շրջանում տարբեր մեթոդներով իշխանությանը հաջողվել է ենթարկեցնել մի շարք կառույցների և ինստիտուտների։ 

«Հիմա մնացել է ՍԴ-ն։ Ն. Փաշինյանն արհամարհում է կառավարման համակարգում գործող ինստիտուտների վարկանիշը։ Նա առաջնորդվում է անձնական ու ներթիմային շահերով՝ չընդունելով, որ որևէ ինստիտուտ կարող է անկախ լինել։

 Միակը, որն այսօր չի վերահսկվում, ՍԴ-ն է, որին ամեն գնով փորձում է հասնել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Յուրաքանչյուր ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում

Ամփոփելով մեր զրույցը՝ քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք Ն. Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսին։ Քաղաքագետը այս առումով շեշտեց. 

«Հաշվի առնելով ուղիղ եթերով ասուլիսին հետևողների թիվը, պետք է ընդգծեմ, որ նրա ասուլիսների նկատմամբ հետաքրքրությունն այն չէ, ինչ սկզբնական շրջանում էր։ 

Իսկ ինչ վերաբերում է բուն ասուլիսին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Փաշինյանը շատ լավ դեմագոգ է, շատ լավ կարողանում է զբաղվել թվային աճպարարությամբ։ Սա, իհարկե, ազդում է բացառապես իր կողմնակիցների վրա։ 

Ավելի խորը, բանիմաց և գործից տեղյակ մարդկանց համար ասուլիսում արտահայտված մտքերը շատ խնդրահարույց են, հպանցիկ, շատ դեպքերում՝ պրիմիտիվ։ 

Առհասարակ, յուրաքանչյուր հերթական ասուլիս ավելի շատ վախեր է առաջացնում ինձ մոտ՝ կապված Փաշինյանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական կուրսի հետ»,-եզրափակեց Գ. Համբարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Վագիֆ Խաչատրյանի գործի մասինՈ՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախի 3 նախկին նախագահները Հայաստանում չեն Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացիՈ՞վ է Արցախցի Սոսեն, ով չէր ցանկանում լքել ԱրցախըԱյս անգամ իրենց հաջողվեց, 92-ին՝ մեզ․ այսպես չի մնա․ արցախցի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը 10 ժամ գազ չի լինիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Արցախի նախկին նախագահները հատել են սահմանը և ՀՀ-ում են․ աղբյուրԱրցախից հաղորդագրություն է ստացվել