Երևան, 02.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք մոտ իրար․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

2020 թվականի դեկտեմբերին սպասումներ կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա տարեվերջյան ասուլիսով՝ կամփոփի տարվա ընթացքում գրանցված արդյունքները և կնախանշի հաջորդ տարվա անելիքները, սակայն ի հեճուկս այդ սպասումների՝ վարչապետը նախընտրեց խոսել ամանորյա միջոցառումների և դրանց համար 271 մլն դրամ ծախսելու անհրաժեշտության մասին։ 

Այնուամենայնիվ, վարչապետը չէր կարող արդյունքներն ամփոփող ասուլիսով հանդես չգալ, քանի որ կառավարությանը կարող էին մեղադրել, որ բաց և թափանցիկ չի աշխատում հասարակության հետ։ 

Դրա համար էլ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցավ Փաշինյանի հերթական ասուլիսը, որին լրագրողների մասնակցությունը կառավարությունը որոշել էր չապահովել՝ խնայողություն անելու պատճառաբանությամբ: 

Փաստացի, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի ավելացնող, խոշոր պարգևավճարներ տվող կառավարության ղեկավարը որոշում է ասուլիս տալ Կապանում, բայց «խնայել» լրագրողների տեղափոխման ու կեցության հաշվին: 

Ի դեպ, բոլոր լրագրողների հետ կապված ծախսի առումով խոսքը այնպիսի մի գումարի մասին կարող է լինել, որը համադրելի կլիներ մեկ-երկու պաշտոնյայի մեկ ամսվա աշխատավարձի հետ:

 Ինչևէ, Փաշինյանն իր հինգ ժամանոց ասուլիսից ավելի քան երկու ժամը տրամադրեց հերթական «100 փաստն» ընթերցելու վրա, երբ դա կարելի էր անել պարզապես հերթական լայվով կամ ուղղակի լրատվամիջոցներին տրամադրելով՝ առանց լրագրողներին «թմրեցնելու»։ 

Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետի կողմից ներկայացված «100 փաստը» առանձնահատուկ ցուցանիշներով աչքի չընկավ։ 

Դրանում ներկայացված էին ցուցանիշներ, որոնք ընդամենը կառավարության ամենօրյա գործառույթներ էին։ Դրանց մեծ մասի համար կիրառելի է «դա լավ չէ, դա նորմալ է» հայտնի դարձած խոսքը: Ի վերջո, աշխատող պետական ապարատի գործառութային կետերով կարելի է ոչ թե 100, այլ հազար ու ավելի «փաստ» ներկայացնել։ 

Բացի այդ, եթե վարչապետն իրոք ցանկանում է հանրությանը ներկայանալ իր թափանցիկ աշխատանքով, ապա պետք է մատնանշվեն նաև այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կառավարությունը դեռևս չունի, շեշտելով, թե ինչ քայլեր են ձեռնարկելու տարբեր ոլորտներում գրանցված բացասական դինամիկան դրականի փոխելու և առկա պրոբլեմները հանգուցալուծելու համար։ 

Թե չէ Կապանում ներկայացված 100 փաստից տպավորություն է առաջանում, որ վարչապետն առաջնորդվում է ամեն կերպ ինչոր դրական արդյունք ցույց տալու «մոլուցքով»։ 

Եվ դա է պատճառը, որ այդ ցուցակում այնպիսի փաստեր են ներկայացված, որ շատ քիչ են կապված կառավարության արդյունավետ աշխատանքի հետ կամ շատ քիչ կարևորություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից։ 

Օրինակ՝ 56-րդ կետում ներկայացված է, որ 2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն 230 հազար այցելու, ինչը մեծ չափով գերազանցում է 2018 և 2017 թթ.-ին թանգարաններ այցելած մարդկանց թիվը: 

Կամ վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ և հավաքվել է շուրջ 21 000 լքված մեքենայի կմախք: 

Թե ինչ կարևորություն ունի այսպիսի ցուցանիշների արձանագրումը, դատեք ինքներդ, սակայն տպավորություն է, որ բազմաթիվ ոլորտներում գրանցված արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, այլապես վարչապետը չէր մնա այսպիսի փոքր տրամաչափի ցուցանիշների հույսին։ Պատահական չէ, որ արդեն իսկ կան տեսակետներ, որ վարչապետը 2019 թվականի դեկտեմբերին չներկայացրեց իր 100 փաստը, քանի որ դրանց փաստարկվածությունը թույլ էր և անբավարար։ 

Եվ դրա համար էլ սպասեց, որ որոշ արդյունքներ էլ գումարվեն 2020 թվականի համար, և ինքը հնարավորություն ունենա դրանք ներկայացնել հանրության դատին։ Սակայն վարչապետի հիմնական մոտիվացիան պետք է լիներ ոչ թե ցուցանիշներ պեղելը, այլ ոլորտային արդյունքներին անդրադառնալը։ 

Օրինակ՝ իր դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության թվերին անդրադառնալու փոխարեն վարչապետը ճիշտ կաներ՝ անդրադարձ կատարեր Հայաստանում ընդհանուր գիտության վիճակին, երբ այդ ոլորտին պետբյուջեից ընդամենը փշրանքներ են տրամադրվում։ 

Փաստորեն, եթե առաջնորդվում ենք վարչապետի ներկայացրած տրամաբանությամբ, ապա նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող ենք ներկայացնել 100 փաստ և նույնիսկ ավելին, որոնք ամենևին էլ չեն նախանշում, թե տնտեսական հեղափոխությունն իրողություն է։ 

Ուստի հաջորդ ասուլիսի ժամանակ վարչապետը պետք է հաշվի առնի ներկայացված դիտարկումները և գրանցված արդյունքները ներկայացնելու ժամանակ շեշտը դնի փաստերի կարևորության վրա։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կտրուկ աճել են Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 500 բռնի տեղահանված արցախցի կարող է ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարգործական ճաշարանում Ինչ է տեղի ունեցել ԿութումՍնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխիքները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» էԱյսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Կատրին Կոլոննան Հայաստանում կայցելի տեղահանված արցախցիներին ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային. Բորել Հայաքվեն շարունակում է օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին Կլինեն ջրանջատումներ մի շարք հասցեներում Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում․ ԱՆ Կպատերազմի՞ Ֆրանսիան Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի․ ՊՆ ղեկավարի արձագանքըԲուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա Կանիաշիր գյուղում այրվում է տուն ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն․ մանրամասներ Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ Վագիֆ Խաչատրյանի գործի մասինՈ՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ֆրանսիական տանկերը, ո՛չ էլ բրիտանական նավերը չեն հասնելու. Դավիթ Սարգսյան Արցախի 3 նախկին նախագահները Հայաստանում չեն Թուրքիայում 2 երկրաշարժ է եղել Կրակոցներ՝ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացիՈ՞վ է Արցախցի Սոսեն, ով չէր ցանկանում լքել ԱրցախըԱյս անգամ իրենց հաջողվեց, 92-ին՝ մեզ․ այսպես չի մնա․ արցախցի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության հարցի քննարկման ամսաթիվը 10 ժամ գազ չի լինիՀԷՑ-ը տեղեկացնում է՝ լույս չի լինելու Արցախի նախկին նախագահները հատել են սահմանը և ՀՀ-ում են․ աղբյուրԱրցախից հաղորդագրություն է ստացվել