Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում յուրահատուկ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Կապան քաղաքում տեղի ունեցավ վարչապետի ասուլիսը, որի ժամանակ հնչած մտքերի զարգացման տրամաբանական արդյունքն էլ այն եղավ, որ հանրային քննարկումների մակարդակը հերթական անգամ իջեցվեց շատ ցածր աստիճանի։ 

Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, որոնց դիմագրավելու համար անհրաժեշտ է թերևս մեկտեղել հանրության ջանքերը և դրանց հանգուցալուծմանը հասնելու համար ստանալ հասարակության աջակցությունը։ 

Ներկայիս իշխանությունները շատ են խոսում դրական փոփոխությունների կամ տնտեսական հեղափոխության մասին, սակայն այդ փոփոխություններն իրականություն դարձնելու համար պետք է ձևավորել համապատասխան օրակարգ, որը հնարավորություն կտա բարձրացնել հասարակության իմունիտետը, քաղաքացիների մոտ դրական սպասումներ առաջացնել և մոտիվացնել։ 

Այնուամենայնիվ, սրա փոխարեն այսօր հանրային ուշադրությունը սևեռվում է այնպիսի խնդիրների վրա, որոնք ոչ միայն երկրորդական, այլ նույնիսկ երրորդական և չորրորդական նշանակություն չունեն։ 

Ավելին, դրանք «փաստարկվում» են այնպիսի անլրջությամբ, որ ցավալիորեն դառնում են համատարած հեգնանքի ու ծաղրի առարկա: Այդպես եղավ վարչապետին նվիրված գրիչի թեման, որը համացանցում և սոցցանցերում դարձավ մի կողմից ծաղր, իսկ մյուս կողմից՝ վիրավորանքների և փոխադարձ մեղադրանքների առարկա։ 

Հարցերի այսպիսի պարզունակ քննարկումը ջանքերի անտեղի վատնում է։ Սակայն երբ դրանց շուրջ օրակարգ է ձևավորվում,  արդեն դժվար է անցնել լուրջ թեմաների ու շուրջ քննարկումների։ 

Պետք է հաշվի առնել, որ նման անլուրջ դիսկուրսների պատճառով անլրջանում է նաև վերաբերմունքը ՀՀ ողջ իշխանության նկատմամբ։ 

Պատահական չէ, որ գրիչի շուրջ ծավալված քննարկումներին զուգահեռ՝ վարչապետը փորձեց թեման այլ ուղղությամբ տանել՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ ցուցանիշներ, սակայն դրանք որևէ փոփոխություն չմտցրեցին ստեղծված իրավիճակում։ 

Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է քաղաքացիները իրենց հարցերի լուծման համար ակնկալիքներ ունենան մի իշխանությունից, որի ուշադրության առարկան միայն սեփական անձնական կամ քաղաքական շահերն են, որոնք էլ հանգեցնում են նման ցածր մակարդակի դիսկուրսի ծավալման։ 

Եվ բնական է, որ այսպիսի իրավիճակները չեն կարող սև հետք չթողնել իշխանությունների վարկանիշի վրա։ Ուստի զարմանալի չէ, որ հընթացս գտնվում են քավության նոխազներ, որոնք զոհաբերվում են հանուն մեկ անձի իշխանության և վարկանիշի: 

Զուգահեռաբար, տրորվում են հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»՝ առարկայական դարձնելով «սարոյան եղբայրների» սինդրոմը: 

Այնինչ, ցանկացած ոք պետք է հաշվի առնի, որ այսրոպեական «շեֆային» շահերից զատ կան նաև պարզ մարդկային հարաբերություններ, կա վաղվա օր, երբ հարկ է լինելու միմյանց աչքերի մեջ նայել ու միասին ապրել մեր երկրում: 

Մյուս կողմից, ճղճիմ ներքաղաքական մանրուքների մեջ խորանալը չի բխում նաև Հայաստանի շահերից, քանի որ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները նաև արտաքին աշխարհի խոշորացույցի տակ են։ 

ՀՀ իշխանությունները ժողովրդի տված մանդատով երկիրը ներկայացնում են նաև դրսում։ 

Եվ եթե իշխանությունները խորանում են նմանատիպ անլուրջ հարցերի մեջ և սոցցանցերում դառնում ծաղրանքի առարկա, ապա հարց է, թե ինչպես պետք է նրանց լուրջ վերաբերվեն Հայաստանի արտաքին գործընկերները, որոնց հետ հարաբերությունների խորացումը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Վերջին օրերի քննարկումները պետք է դաս լինեն իշխանության և անձամբ վարչապետի համար։ 

Ինչքան հանրային դիսկուրսի մակարդակը իջնի պարզունակության մակարդակի, այնքան էլ իջնելու է իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է