Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վարակային ո՞ր հիվանդությունների թիվն է աճել և որո՞նք են նվազել. ջրծաղիկը կրկին առաջին տեղում է․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Հայաստանում արձանագրված հիվանդությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշների համաձայն՝ նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով գրանցվել է ջրծաղիկի 12 441 դեպք։ 

Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ 2019 թվականի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալներից, որոնք հիմնված են առողջապահության նախարարության ամփոփ տեղեկատվության վրա։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցակում ներկայացված են վարակային հիվանդությունների ու թունավորումների դեպքերը։ 

Նկատենք, որ ջրծաղիկի դեպքերը թվային առումով գերազանցել են սանդղակում առկա մյուս բոլոր հիվանդություններին։ Նկատենք, սակայն, որ 2018թ. հունվար-նոյեմբերին ջրծաղիկի ավելի շատ դեպքեր են գրանցվել՝ կազմելով 12 710։ 

Նշենք, որ 2019 թ. 11 ամիսների տվյալներով գրանցվել է կարմրուկի 7, իսկ կապույտ հազի 42 դեպք, մինչդեռ 2018թ.-ի նույն ժամանակահատվածում թե՛ կարմրուկի, թե՛ կապույտ հազի ավելի շատ դեպքեր էին արձանագրվել՝ համապատասխանաբար կազմելով 18 և 158 դեպք։

 2019 թվականին չճշտված հարուցիչով թոքաբորբի 7 841 դեպք է գրանցվել՝ 2140-ով ավելի շատ, քան 2018թ. 11 ամիսներին։ 2019-ի նշված հատվածում հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով 293 դեպք է գրանցվել, իսկ թոքաբորբով կամ նույնականացրած գրիպի այլ վիրուսով՝ 9 դեպք։

 2018թ. հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով հիվանդությունների թիվն ավելի շատ է եղել՝ կազմելով 417 դեպք։

 Մանրէային սննդային թունավորումների դեպքերը 2019թ. նշված ժամանակահատվածում եղել են 77-ը, մինչդեռ 2018թ.-ին 45 դեպք է գրանցվել։ Կենդանիների կողմից տուժելու դեպքերը 2019թ. 11 ամիսների տվյալներով 4 421-ն են եղել, իսկ 2018թ.-ին՝ 3494-ը։

 Ի տարբերություն 2018թ.-ի, 2019-ի 11 ամիսներին վիրուսային հեպատիտներով վարակների ավելի քիչ դեպք է գրանցվել։ 2018թ.-ին այդ թիվը կազմել էր 87, իսկ 2019թ.-ին՝ 53։ 

2019թ.-ին վերաբերող նշված թվից «սուր հեպատիտ A» տեսակի 5 դեպք է գրանցվել, «սուր հեպատիտ B»-ի՝ 23, իսկ «սուր հեպատիտ C»-ի՝ 18 դեպք։

 Նշված թվից չճշտված 7 դեպք կա։ 2019թ. նշված ժամանակահատվածում չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների` 5 377, իսկ մանրէային աղիքային վարակների 3 518 դեպք է գրանցվել։ 

Նախորդ տարի ՄԻԱՎ-ի 375 դեպք է գրանցվել, իսկ 2018թ. 11 ամիսների տվյալներով՝ 392, այսինքն՝ 2018թ. ցուցանիշից 17 դեպքով ավելի քիչ։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած