Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ատամի մածուկ. աղուպղպեղից, այրված կենդանիներից

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ատամի մածուկը դոնդողանման զանգված է (մածուկի կամ գելի տեսքով)՝ նախատեսված ատամների մաքրման համար։ Համարվում է, որ ատամի մածուկի հայտնագործողները եղել են հին եգիպտացիները մեր թվարկությունից 5000-ից 3000 տարի առաջ: 

Այդ մասին կան հիշատակումներ եգիպտական մանուսկրիպտներում։ Այդ ատամնամածուկները պատրաստվել են աղի և պղպեղի փոշենման զանգվածից, անանուխի տերևներից, իրիսի ծաղիկներից։ Այլ բաղադրատոմս է եղել ցուլի ներքին օրգանների այրումից ստացված ածուխից, գինեթթվից և պեմզայից ստացվող խառնուրդը։ 

Գիտնականները կարծում են, որ այդ մածուկները օգտագործվել են մատների օգնությամբ, քանի որ ատամնախոզանակների մասին հիշատակումներ չկան։ 

Բերանի խոռոչի հիգիենան կարևոր է եղել ոչ միայն Հին Եգիպտոսում, այլ նաև Հնդկաստանում, ուր դա համարվել է փիլիսոփայական գաղափարախոսություն։ 

Բուդդան մեծ ուշադրություն է դարձրել ատամների մաքրմանը և իր հիգիենիկ ծիսակարգում օգտագործել է Սաաք աստծու կողմից տրված՝ ատամների մաքրման փայտիկը։ Իսկ ընդհանրապես, ժամանակակից ատամնամածուկների և ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենայի միջոցների հիմնադիրներն են համարվում հույները և հռոմեացիները։ Չնայած նրանց որոշ մեթոդներ փոքր-ինչ կասկածի տեղիք են տալիս։ 

Օրինակ՝ որոշ կենդանիների (մկներ, ճագարներ, ցլեր, այծեր) հրկիզումից ստացված մոխիրով լնդերի մերսումները, գայլի ոսկորով վզնոց- թալիսմանը, որը պաշտպանում էր ատամնացավից, տարին երեք անգամ կրիայի արյունով ողողումները: 

Բերանի խոռոչի հիգիենայի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել պարսիկները՝ նպաստելով ատամնամածուկների կատարելագործմանը։ 

Նրանք դեմ են եղել շատ կոշտ ատամնամածուկների կիրառմանը։ 

Պարսիկները կիրառել են ատամնափոշի, որը պատրաստվել է եղնիկի եղջյուրի մանրացված հատիկներից, խխունջի մանրացված խեցուց, թրծված գիպսի փոշուց։ Այսպիսով՝ ատամնամածուկների նախատիպերը եղել են ատամնափոշիները։ Այնուամենայնիվ, միջնադարում ատամները մաքրել են միայն ազնվականները: 

Ներկայումս օգտագործվող ատամնամածուկի նախատիպը ստեղծվել է 18-րդ դարում Մեծ Բրիտանիայում, սակայն դրանք շատ կոշտ են եղել, քանի որ այն պատրաստելու համար օգտագործվել են աղյուսի փոշի, կավի մանրահատիկներ, մանրացված ճենապակի, արդյունքում դրանք վնասել են էմալը։

 Հետագայում, որպեսզի մածուկները հաճելի լինեն օգտագործման համար, սկսել են դրան գլիցերին՝ օճառ ավելացնել։ Նման օճառային ատամի մածուկներ հայտնվել են 1824 թվականին: 

1850 թվականին Ջոն Հարրիսը սկսել է կավճից պատրաստված ատամի փոշի արտադրել: 

1873 թվականին առաջին անգամ Colgate ընկերությունն է ներկայացրել արոմատիզացված ատամնամածուկ տարայով։ 

Հետագայում դրանք սկսել են արտադրվել սրվակներում. սկզբում՝ ալ յումինե, հետագայում՝ պլաստիկ։ 

20-րդ դարի սկզբին հայտնվել է առաջին ատամի մածուկը, որը ոչ միայն ատամներն է մաքրում, այլ նաև թարմացնում է շնչառությունը: Իսկ 20-րդ դարի կեսերի կարևորագույն նորարարությունն է եղել ֆտորի ներառումը ատամնամածուկի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին