Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սու­պեր­վար­չա­պե­տա­կան հա­մա­կար­գի պահ­պան­մա­նը զու­գադր­վե­լու է կա­խյալ դա­տա­կան հա­մա­կար­գի ձև­ա­վո­րու­մը. ի՞նչ հե­տև­անք­նե­րի կա­րող է այն հան­գեց­նել

АНАЛИТИКА

Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավել յալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնուն, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին։ 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию