Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինչ-որ մե­կի անե­րև­ույթ ձեռ­քով, կար­ծես, մի­տում­նա­վոր քա­ոս է ստեղծ­վում». մտա­վո­րա­կան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը։

-Պարոն Խալաթյան, վերջին շրջանում հասարակության մեջ գնալով խորանում է պառակտումը, մարդիկ սկսել են թշնամանալ իրար: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մարդիկ հեռանում իրարից:

-Ցավոք, այո, պառակտումը կա, և ոչ քիչ դրվագներով՝ փոխադարձ թշնամական, որն առայժմ մեծ մասով մեդիադաշտի սահմաններում է, բայց ահագնացման միտումն ակներև է, և չկանխվելու դեպքում կոլապսն անխուսափելի է լինելու: 

Քաղաքական բևեռների շարունակվող սուր հակամարտության էությունն արդեն հանուն երկրի տնտեսական զորացման ու պետականության ամրապնդման չես անվանի: Սա, դասական իմաստով, կուսակցությունների հակամարտություն չէ, այլ՝ անձերի ու նրանց կողմնակիցների: 

Եվ քանի որ այդ անձինք պետական-քաղաքական դեմքեր են, հասարակության ակտիվ շերտերն իրենց հայացքներով դառնում են այս կամ այն թիմի «երկրպագուն»՝ կազմավորելով անկուսակցական, բայց յուրատեսակ քաղաքականացված համքարություններ: 

Եվ տեղի է ունենում հասարակության պառակտում: 

Եթե ընդունում ենք, որ հեղափոխություն է եղել, և հաղթել են խոստումնալից ու բազմաթիվ խոստումներ տված հեղափոխականները, ապա վաղուց ժամանակն էր, որ Հայաստանի ժողովուրդը հեղափոխության պտուղները, գոնե, «ցոգոլային» վիճակում տեսներ: Մինչդեռ ամեն օր ականատես ենք լինում «հեղափոխական» դրվագների, որոնք է՛լ ավելի են խորացնում այդ համքարությունների միջև եղած թշնամանքը և ստվերում են այն փոքրիշատե հաջողությունները, որոնք ձեռք են բերվել հեղափոխությունից հետո և իշխանափոխության արդյունքում: 

Հանրությունը պահ չի ունենում ընկալելու, գնահատելու դրանք, քանզի, մշտապես ինքնաժխտումների, հուզումների ու ցնցումների մեջ է, որոնք իրենց հերթին է՛լ ավելի են խորանում մեդիադաշտի ու սերիալների «ափեռցփեռ» հաղորդումների ազդեցությամբ: Ինչ-որ մեկի աներևույթ ձեռքով, կարծես, միտումնավոր քաոս է ստեղծվում:

-Խոսվում է հասարակության հաշտեցման ճանապարհներ գտնելու մասին: Ներկա պայմաններում դա հնարավո՞ր է, և այդ հարցում ի՞նչ դեր պետք է ունենան մտավորականները:

-Հաշտեցման տանող ուղին երկուստեք խելամիտ քայլեր է ենթադրում: Առայժմ այդպիսիք չկան, մանավանդ՝ իշխող քաղաքական ուժի կողմից, որը լարվածության թեժացման դիրքերում է՝ տարբեր դրսևորումներով: 

Նախկիններն անվերադարձ են, բոլորիս է պարզ: Սակայն ողջ ազգի կարողունակ, գիտակից ուժերի համախմբմամբ ու անմնացորդ նվիրումով երկրի տնտեսական, պաշտպանական հզորության գործին լծվելու փոխարեն յուրայինների խմբով անվերադարձ պարտվածից կերտել «դեմոն» և իշխանական լծակներով ամենօրյա պայքար մղել նրա դեմ, նույնն է, ինչ հողմաղացի դեմ կռիվ տալը: 

Այս իրավիճակի տևականությունը կհանգեցնի անդառնալի կորուստների: «Ներքին թշնամու» կերպարը յուրաքանչյուր ոք ընկալում է որպես շատ մոտ գտնվող վտանգ, թիկունքից վրա հասնող հարված, և բթացնում է զգոնությունն իրական արտաքին թշնամու և նրա նկրտումների նկատմամբ: 

Աստված մի արասցե, եթե սա հատուկ է ծրագրավորված: Դա արդեն մեծ վտանգ է ազգային անվտանգությանը: 

Միաժամանակ, մեր իրականությունում, երբ երկիրը լուծման կարոտ բազմաթիվ, կենսական, շեշտում եմ՝ կենսակա՛ն մարտահրավերներ ունի, ներքին քաղաքական այս իրավիճակը բերում է երրորդ ուժի առաջացմանը, որի ականատեսն ենք: Չեմ բացառում, որ այդ երրորդ ուժի մեջ կան նախկիններից՝ ռևանշի հույս փայփայողներ: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ նախկինների նկատմամբ հասարակության անվստահությունն ու ժխտողականությունը, ուշ, թե շուտ, մարելու են նրանց հույսերը՝ տեղը զիջելով պետականության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը գիտակցող գործիչներին: Իշխանության մեջ ընդգրկվածներից շատերի ներկայիս գործելաոճը, հիմնախնդիրների խելամիտ լուծման անկարողությունն ու ինքնասիրահարված էյֆորիան իրենց հերթին նպաստում են երրորդ ուժի կայանալուն: 

Գալով մտավորականության դերին... Մտավորականությունը, հատկապես՝ գիտության և ստեղծագործական մտքի մարդիկ, որ երևույթները կանխազգալու «վեցերորդ զգայարանն» ունեն, որպես կանոն, ակտիվանում են այն ժամանակ, երբ բացասական միտումների զարգացումը կանխել է պետք, և այն ժամանակ, երբ հասարակական վնասակար ցնցումների արդյունքում կորուստներ տալուց հետո ոգեղեն նեցուկ է պետք ժողովրդին: 

Բուն պրոցեսի ընթացքում, երբ հանրությունը քաղաքական այլևայլումների մեջ է, մտավորականի հրապարակային անկեղծ, սրտացավ վերաբերմունքն ու խոսքը (որը, բնական է, որ հակամարտող կողմերից մեկի քիմքին հաճո չի լինելու), սվիններով է ընդունվում, և վաստակաշատ, ամենահարգված ու տաղանդավոր մտավորականին անգամ ամբոխը պատրաստ է ենթարկել Լինչի դատաստանի: Դրան մենք ականատես եղանք բոլորովին վերջերս... Այնպես որ, ներկայիս քաոսային, պղտոր ու խառնակ պայմաններում հաշտության ուղիներն անտեսանելի են, իսկ մտավորականությունն արհամարհված է և չպահանջված:

-Ի՞նչ պատկեր ունենք մշակույթի ոլորտում:

-Ողորմելի պատկեր: Մեզանում տաղանդավոր ստեղծագործողների աճին ու գործունեությանը նպաստող, մեր հինավուրց մշակույթն ու արդի հիրավի բարձրարժեք ձեռքբերումները միջազգայնացնող պետական հիմնային ծրագիր ու քաղաքականություն չկա: Անկախության անցած տասնամյակները բավարար ժամանակաշրջան էին, որ այդ հարցերի լուծմանը միտված պետական կուռ քաղաքականություն ունենայինք, մինչդեռ, մշակույթի, արվեստի, ստեղծագործական մտքի փայլուն պոտենցիալ ունենալով հանդերձ, ունենք մի պետական կառույց, որում մշակույթի նախարարությունը փակվեց: Տրոյական ձիու հնարքով խորտակվում են օտարամուտ վնասարար ազդեցությունների դեմն առնող դարպասները:

 Փառք Աստծո, որ այս իրականության մեջ, այս օտարման մթնոլորտում մեր մշակույթի, արվեստի գործիչները դեռ լի են գործելու և ստեղծագործելու ավյունով և անմռունչ կրում են իրենց խաչը՝ պահպանելով անաղարտ ներուժն ու արարելով բարձրարժեք ստեղծագործություններ:

-Խնդիր ունենք պահպանել ոչ միայն մշակութային բարձր արժեքները, ներկայացնել դրանք, քարոզել, այլ չկորցնել նաև տարրական հարցերում կիրառելի մշակույթը, օրինակ՝ իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը: Ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ:

-Չմեղանչենք ճշմարտության դեմ. եթե վեճի առարկան քաղաքական չէ, կամ, ինչպես ինքներդ ասացիք՝ տարրական հարցերում է, մեզանում դեռևս պահպանվում է իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը:

 Բայց երբ հարցը քաղաքական ծիրում է, ապա՝ թող ու փախիր... 

Եթե ազգի քաղաքական «երևելիները», այծի համառությամբ, պոզերը տնկած, պատեհ-անպատեհ հարմար վայրկյան են ընտրում միմյանց խոյահարելու, ապա միմյանց կարծիք լսելու մշակույթի մասին խոսք լինել չի կարող: Ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Ակոսի ծռնությունն ու դուզը մեծ եզիցն ա գալի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)