Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ասացին՝ օդանավի դռները փակել են, չեք կարող նստել. Իտալիայի օդանավակայանում մնացած քաղաքացի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Կնոջս հետ մեկնել էինք Միլան, հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու։ Ամսի 25–ին գնացել էինք, 28–ի չվերթով պետք է վերադառնայինք։ Այս մասին այսօր՝ հունվարի 29–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իտալիայի օդանավակայաններից մեկում մնացած Աշոտ Անտոնյանը։

 

Նրա խոսքով՝ թռիչքի ժամից մոտ երկեւսուկես ժամ առաջ օդանավակայանում են եղել, սակայն ուղեւորների գրանցման գործընթացը շատ դանդաղ է ընթացել. «Երբ գրանցման պրոցեսը սկսվեց, ուղեւորների 95%-ն այնտեղ էր,  հերթ կանգնեցին գրանցման տաղավարի մոտ։ Արդեն գրանցման ժամը մոտենում էր ավարտին, սակայն ակնհայտ զգացվում էր, որ այն տեմպերով, որ սպասարկում էին, հնարավոր չի լինելու բոլորին հասցնել գրանցել»։

 

Քաղաքացու խոսքով՝ իրենք անհանգստացել են, որ հնարավոր է, խնդիր է առաջացել, սակայն սպասարկող անձնակազմն ասել է, որ ոչ մի խնդիր չկա. «Հանգիստ ասում էին՝ մի անհանգստացեք, նորմալ է, բոլորդ էլ կհասցնեք ու ոչ մի խուճապ չկար։ Ոչինչ չէր գնում նրան, որ հնարավոր է, մարդիկ դուրս մնան։ Օդանավակայանը ոչինչ չէր անում, որ իրենց մեղքով ուշացած ուղեւորները ժամանակին հասնեն նստեցման։ Երբ հասանք սահմանապահ ծառայությանը, մեզ ասացին՝ վերջ, օդանավի հրամանատարը հրամայել է դռները փակել, հնարավոր չէ նորից բացել, չեք կարող նստել»։

 

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրն այն է եղել, որ օդանավակայանի աշխատակիցներից երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի մարդկանց ուղեբեռները վերադարձնեն. «Օրենքով իրավունք չկա ուղեբեռն առանց ուղեւորի տանեն, եթե քեզ մերժում են, պարտավոր են քո ուղեբեռը հանել։ Քանի որ լոուքոստեր է, օդանավակայանում չունեն ներկայացուցիչ, որ կարող էր տոմս գնել մեզ համար, կապի միջոց ապահովել, սնունդ, կացություն, եթե շատ է ձգձգվում. ոչ մի նման բան։ Մեզ միայն տեղեկություն էին տալիս օդանավակայանի տեղեկատու ծառայությունները, որոնք ավիաընկերության ներկայացուցիչ չէին, ասում էին, որ դուք պետք է ձեր միջոցներով գտնեք այլընրանքային տարբերակ եւ գնաք տուն, հետո օնլայն տարբերակով դիմեք Ryanair-ին՝ փոխհատուցում ստանալու համար։ Նշեմ, որ բավականին լավ աջակցություն ստացանք Հայաստանի քաղավիացիայի, մասնավորապես Տաթեւիկ Ռեւազյանի կողմից, որի հետ անձամբ եմ կապի մեջ եղել, դեպքի մասին անձամբ ինձնից է տեղեկացվել եւ խորհուրդներով օգնել»։

 

Անտոնյանի խոսքով՝ իրենց միջոցներով այլ օդանավակայանից են տոմսեր գնել, որպեսզի վերադառնան Հայաստան. «Ստիպված էինք ավտոբուսի տոմս գնել, որպեսզի գնայինք այլ օդանավակայան։ Այնտեղից տոմս գնեցինք, Մոսկվայով դեպի Հայաստան, եւ եկանք։ Դուրս մնացած ուղեւորների մեջ երեխաներ չկային։ Մեզ հետ էր մեր հայտնի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նույնպես դուրս մնաց չվերթից, կային ուեւորներ, որոնք Իտալիայում բարեկամներ ունեին, գուցե մնացել են նրանց տանը»։

 

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են