Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«... Որ­պես­զի խլաց­նեն նրանց ձայ­նը, ովքեր իրա­կան ար­դա­րու­թյուն են փնտրում»

ИНТЕРВЬЮ

Շատերի համար է ակնհայտ՝ ներկայումս մեր հասարակությունը մի քանի բևեռների է բաժանված, պառակտված։ Միմյանց կարծիքը չլսելու և չընդունելու, իրար վիրավորելու և հայհոյելու, ընկերական և բարեկամական կապերը տրորելու և դրանց «վրայով անցնելու» մշակույթն է արմատավորվում մեր մեջ։ 

Շատերը նույնիսկ դադարում են իրենց մտահոգող հարցերի մասին կարծիք հայտնել, քանի որ գիտեն, թե ինչ հարձակման են ենթարկվելու համացանցում ֆեյք և իրական օգտատերերի կողմից։ Իրական բանավեճ ծավալելու մշակույթն անցյալում է։

 Ինչի՞ հետևանք է սա։ Հրապարակախոս, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է հասարակության բևեռացմանը, հաշտեցման ուղիներ փնտրելու անհրաժեշտությանը և այս ամենում մտավորականների դերի կարևորությանը։

Այս ամբողջից ի՞նչ պետք է սովորի մեր երիտասարդությունը

Երբ երիտասարդությունը «քայլեց», նրանց ծնողներն էլ դեմ դուրս չեկան, այն ժամանակ ահռելի սպասումներ կային։

 Հետո նրանց մի ստվար զանգված հասկացավ, որ իրենց սպասումներն ավելորդ են, որովհետև չեն իրականանալու։ Մյուս մասը դեռ ակնկալիքներ ունի, որովհետև նրան դրդում են խոստացողները։ 

Հիմա, խոստացողները դրդում են, մյուսները հետ են քաշվում, և ստեղծվում է հասարակության բևեռացումը։ Ովքեր գնում են արդարության հետևից, համացանցի աղբանոցից նրանց վրա ինչ աղբ գտնում են, շպրտում են։ 

Դիմում են զրպարտությունների, ասեկոսեների, բամբասանքների և այլն։ 

Ինչո՞ւ. որպեսզի խլացնեն մյուսների ձայնը, որոնք իրական արդարություն են փնտրում։ Այս ամբողջից ի՞նչ պետք է սովորի մեր երիտասարդությունը։

Մեր ժողովուրդը հեշտ է խաբվում

Հասարակության, այսպես ասած, հաշտեցման ճանապարհը դրսից չեմ տեսնում։ Այն, ինչ ուզում է իշխանությունը, դա էլ կատարվում է։ Եթե իշխանությունը ցանկանար հաշտեցնել, ապա ճանապարհ անպայման կգտնեին, բայց չի ցանկանում, այլ հակառակը՝ սրում է, բևեռացնում, ուրեմն դրսից ճանապարհներ գտնելն անհնար է։ 

Դա պետք է լինի ինքնագիտակցության շնորհիվ։ Մարդիկ պետք է բաց աչքերով նայեն, տեսնեն այն դրականը, ինչ արվել է մինչև հիմա, այն, ինչ տրվել է ժողովրդին, այն միջոցները, որոնցով վերականգնվել է անկախության առաջին ութ տարիներին հիմնիվեր կործանված տնտեսությունը, մշակույթը և այլն։ Մարդիկ պետք է տեսնեն այն, ինչ տրվել է նրանց ու գնահատեն։ 

Եթե տեսնեն, գնահատեն ու գան նորմալ ինքնագիտակցության, կունենանք իրական, ոչ թե երևակայական ակնկալիքներ։ 

Մեր ժողովուրդը հեշտ խաբվող ժողովուրդ է, հեշտ է խաբվում, իսկ հուսահատվելու ժամանակ ոչ թե ամրապնդվում է, այլ գլխահակ ման է գալիս ու սպասում է, թե ով իրեն պետք է դուրս բերի այդ վիճակից։

Մտավորականությունը պետք է հիշեցնի ժողովրդին՝ առճակատում չպետք է լինի

Մտավորականների դերը պետք է լինի հաշտեցման ճանապարհ փնտրելը։ Մեր մտավորականությունը պետք է դարձյալ հիշեցնի մեր ժողովրդին՝ առճակատում չպետք է լինի։ Մեր ժողովուրդը չպետք է գնա ուժով ճանապարհներ փնտրելու։ Գիտենք՝ հասարակությունը սևերի ու սպիտակների են բաժանել։ 

«Սևերի» մեջ էլ պետք է որոշ սպիտակ կետեր արթնանան, և «սպիտակները» չպետք է մտածեն, որ իրենք կատարելապես սպիտակ են, իրենց սպիտակության հենարանը պետք է գտնեն նաև ժողովրդի մյուս հատվածի մեջ։

 Մտավորականությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, բայց մեր մտավորականությունը, տեսնում եք, հենց վրան «փըխկ» են անում, նահանջում է, չկա։ 

Հիշում ենք՝ մի տեղ հավաքվեցին, միավորվեցին, ինչ-որ բան խնդրեցին կամ պահանջեցին, հետո սկսեցին իրար հետևից հրաժարվել իրենց խոսքից։ 

Կարիք չունենք եղած աղբը կամ ցեխն իրար հետ տրորելու, հարկավոր է ուղի հարթել, որպեսզի գնանք մեր ժողովրդի իրական շահերի ճանապարհով։ 

Մեր գենը չի թողնի, որ գնանք առճակատման։ Նման չենք մյուս ժողովուրդներին։

 

Համախմբվելու կարողությունը դեռ չենք կորցրել, այն մեր գոյության պայմանն է:

Մեր արմատների մեջ կա վերադարձի հզոր ուժ

Մշակույթ հիմա գոյություն չունի, այն մշակույթը, որը պետք է գոյություն ունենար։ Բոլոր ասպարեզներն ունեն իրենց մշակույթը՝ տնտեսությունը, առևտուրը, կառավարումը և այլն, իսկ բուն՝ արվեստի կողմից մշակվող մշակույթը չկա։ 

Արվեստը նույնն է, ինչ օդը, ջուրը, հողը և կրակը։ Դրանից եկող մշակույթն այսօր չունենք։ Այն կենարար է, ամեն մեկն արվեստի բնագավառից ստանում է համապատասխան ուժ, կորով, կենսական էներգիա և փոխանցում ժողովրդին։ 

Դա հիմա չունենք։ Կան արվեստի հատուկենտ գործեր, որոնք կլինեն մեր հենարանները՝ վերստին իրական մշակույթ ունենալու համար։ Այն, ինչ կա, չեմ ուզում վատ բառերով ասել, բայց վաղուց ի վեր դուրս է ժայթքել Արևմուտքից և հիմա մատուցվում է մեր ժողովրդին։ 

Բաներ կան, որոնք ժամանակին արգելված են եղել և քաղցր պտուղ են թվացել։ Բայց դա չէ, որ քաղցրացնում է կյանքը, քաղցր պտուղը վերածվում է այլափոխության, և այլափոխված էլ մի կերպ «յոլա» են գնում։ 

Տես, ուրախանում են, պարում, երգում, երբեմն դրանց մեջ, իհարկե, հաջողված, ուրախացնող բաներ էլ կան։ Բայց, մեծ հաշվով, դա ի՞նչ մշակույթ է։

 Ազգային արժեքները, դիմագիծը կորցնելու մտավախություններ եղել են տարբեր ժամանակներում, բայց մենք դրանք չենք կորցրել, որովհետև մեր արմատների մեջ կա վերադարձի, վերադառնալու հզոր ուժ։ Դրանով ենք կենդանի, Աստված դրանով է պահում մեզ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении