Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­սա­րա­կու­թյու­նը վա­ղուց հա­վատ չի տա­ծում «թվա­խեղ­դի» նկատ­մամբ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այս տարի իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվելու ժողովրդի շրջանում առկա վստահության մակարդակը պահելու համար, քանի որ 2019 թվականի ընթացքում բնակչության ակնկալիքներն այդպես էլ իրականություն չդարձան։ 

Փոխարենը մարդիկ ականատես եղան կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերին, թե ինչպես են հանրային միջոցները առատորեն տրամադրվում բարձրաստիճան իշխանական ներկայացուցիչների գործուղումների, պարգևավճարների ու ճոխ գնումների համար: 

Իսկ ինչ վերաբերում է հասարակ քաղաքացիների կյանքի մակարդակի բարելավմանը, ապա վարչապետ Փաշինյանը մշտապես պնդում է, թե քաղաքացիները պետք է աշխատեն, որ իրենց կյանքը բարելավվի, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ 

Առաջին մասին հետ համաձայն ենք միանշանակ, սակայն ինչո՞ւ Փաշինյանը չի պատասխանում այն հարցին, թե կառավարությունն ի՞նչ է անելու, որպեսզի աշխատանք չունեցող քաղաքացիները կարողանան աշխատանքով ապահովվել և բազմոցին չպառկել։ 

Փաշինյանը շատ մեծ ձեռքբերում է համարում քաղաքացիների աշխատավարձերի և թոշակների փոքրիկ բարձրացումը, սակայն այդ բարձրացումը նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և պարգևավճարների ֆոնին շատ չնչին է։ 

Եվ պատահական չէ, որ այս խնդրի հետ կապված քաղաքացիների դժգոհությունները արտահայտվում են արդեն նույնիսկ Փաշինյանի հետ հանդիպումների ընթացքում։ Օրինակ՝ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում մի տարեց կին մոտեցավ Փաշինյանին և իր վրդովմունքը արտահայտեց՝ նշելով. «Նախարարների փողը ավելացրիր միլիոններով, մեր թոշակը` 3000-ով»։ 

Իսկ Փաշինյանի այն հավաստիացումները, թե նախարարների աշխատավարձերը բարձրացնում են, որ նրանց լավ աշխատանքի դեպքում կարողանան բարձրացնել թոշակները, ուղղակի քննադատությանը չի դիմանում։ 

Նախարարների աշխատավարձերը առանց այն էլ բարձր են, և որևէ իմաստ չկար հանրությունից գաղտնի այն կրկնակի բարձրացնել այն դեպքում, երբ, օրինակ՝ քաղաքացիների թոշակներն ավելանալու են ընդամենը 3-4 հազար դրամով։ 

Կառավարությունը պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որի առանցքը լինի քաղաքացիների կյանքի շոշափելի բարելավումը, այլ ոչ թե իշխանավորների։ 

Հասարակությանը չեն հետաքրքրում նաև ուռճացված վիճակագրական ցուցանիշները, թե իբր երկրում մեծ առաջընթաց կա և այլն, մարդիկ ռեալ փոփոխություններ և տնտեսական զարգացում են ակնկալում, իսկ վարչապետը շարունակում է հանրությանը թվախեղդ անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով։ 

Իսկ հանրության մեծամասնությունը վաղուց հավատ չի տածում այդ ցուցանիշների նկատմամբ՝ հատկապես, երբ արդյունքները կախված են նրանից, թե դրանք կոնկրետ ինչ մեթոդաբանությամբ են հաշվվում։ 

Եթե երկրում տնտեսական դրությունը իրապես բարելավվի, ապա նույնիսկ վիճակագրական ցուցանիշներ մեջբերելու կարիք չի լինի, մարդիկ իրենք կզգան։  

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»