Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆլոմաստեր՝ եգիպտական պղնձե «մատիտից» մինչև տասնյակ գուներանգներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆլոմաստերը «մատիտի» ծայրից հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք է։ 

Ինչպես և շատ այլ իրեր, ֆլոմաստերի նախատիպը ևս հայտնվել է Հին Եգիպտոսում: Թութանհամոնի գերեզմանի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են պղնձից պատրաստված մատիտ, որի ներսում եղել է թանաքով ներծծված եղեգ: 

Այդ սարքի կառուցվածքը թույլ է տվել, որ թանաքը աստիճանաբար հոսի, այլ ոչ թե անմիջապես: Հին եգիպտացիների այդ գործիքն էլ համարվում է ներկայիս գունավոր նշիչների նախահայրը: 

Այնուամենայնիվ, երկար տարիներ այդ գաղափարը չի օգտագործվել, և միայն 1942 թվականին Տոկիոյի գրենական պիտույքների ընկերության ճապոնացի աշխատակից Յուկիո Հորին է ներկայացրել իր գյուտը, որը շատ նման էր հին եգիպտացիների պղնձե մատիտին, սակայն նաև ուներ հատուկ ծայրակալ, որն ապահովում էր գունանյութի համասեռ և ճշգրիտ հոսելը: 

Իսկ Եվրոպայում գերմանացիներն են առաջինը արտադրել ֆլոմաստերներ 1960 թվականին:

 «Edding» ընկերությունը, որը հայտնի էր իր ներկերով, թանաքներով և մատիտներով, թողարկել է «Edding N1» նմուշը: Դրա ծայրակալը պատրաստված էր մամլած  վուշից: Ընկերությունը ներկայացրել է տարբեր գույների ֆլոմաստերներ: 

Նույն թվականի մարտին «Pentel» ընկերությունն է սկսել ֆլոմաստերներ արտադրել Ճապոնիայում: Շուտով թաղիքե ծայրակալներով ֆլոմաստերներ է ներկայացրել «Tokyo Stationery Company»-ն: Փորձենք հասկանալ «ֆլոմաստեր» բառի ծագումնաբանությունը: Այս գրենական պիտույքի նման անունը տարածված է «Flowmaster» ապրանքանիշի շնորհիվ:

Հենց այդ անվան տակ են ժամանակին լայնորեն օգտագործվել թանաքները գրեթե բոլոր գունավոր նշիչներում: Իսկ ընդհանրապես, անգլերեն «flow» բառը նշանակում է «հոսել, թափվել»: Ֆլոմաստերների ժողովրդականության գագաթնակետը 20-րդ դարի 80-ականներն են: Ներկայումս արտադրողները առաջարկում են ֆլոմաստերների հավաքածուներ տարբեր փաթեթավորմամբ` սկսած ստվարաթղթից մինչև մետաղական: 

Բացի դա, առաջարկում են գույների հսկայական ընտրություն: Չինաստանում նույնիսկ 72 երանգային հավաքածուներ կան: Պարզագույն ֆլոմաստերը իրենից ներկայացնում է պլաստմասե պատյան և մամլած թաղիքե ծայրակալ, իսկ պատյանի ներսում ծակոտկեն միջուկի ձողն է, որը ներծծված է համապատասխան գույնի ներկով: 

Օգտագործմանը զուգընթաց միջուկի ներկի քանակը նվազում է, բայց թաղիքե ծայրակալը թույլ է տալիս օգտագործել բացարձակապես ամբողջ ներկը առանց մնացորդի: 

Ֆլոմաստերների օգտագործման ոլորտները ներկայումս շատ են՝ սկսած տեքստիլ արտադրությունից վերջացրած շինարարությամբ:

 Այնուամենայնիվ, դրանց ամենաշատ օգտագործողները եղել և մնում են երեխաները. հազիվ թե գտնվի մի երեխա, որը կյանքում չի ունեցել իր ֆլոմաստերների հավաքածուն՝ գոնե 4 կամ 6 գույնով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Զելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա