Նոր կարգավորումներ պետական պաշտոնյաների մասով
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սևագիր տարբերակ։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն և պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։
Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։
Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արևմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։
Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու և գործունեություն ծավալելու հնարավորությունները։