Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ է թաքն­ված ռու­սա­կան հե­ռուս­տա­ա­լիք­նե­րի շուրջ «բո­լո­լա­յի» հե­տև­ում

АНАЛИТИКА

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր երկրում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաալիքների խնդրին՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

 Եվ այս որոշման անհրաժեշտությունը Տ. Հակոբյանը հիմնավորում էր նրանով, թե այսօր Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են դյուրահավատ հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ։ 

Չնայած որ Տ. Հակոբյանը ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ այս որոշումը հատուկ ինչ-որ երկրի հեռուստաալիքները փակելուն չի ուղղված, այնուամենայնիվ, բոլորին էլ հասկանալի էր, որ հիմնական խնդիրը վերաբերում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելելուն։ 

Նշենք, որ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու թեման նոր չէ, և դեռևս մեկ տարի առաջ «Փաստը» գրել էր, որ հավաստի տեղեկություններով, իշխանությունները խնդիր են դրել հանրային մուլտիպլեքսից դուրս թողնել ռուսական հեռուստաալիքները: 

Այն ժամանակ Հակոբյանը հեգնանքով անդրադարձավ մեր գրառմանը՝ նշելով, թե մասնավորաբար «1-ին ալիքի» փոխարեն նշել ենք «ОРТ»: Հիմա պարզվեց, որ մեր տեղեկություններն իրականություն էին, իսկ «ОРТ» նշել էինք ոչ թե չիմացության, այլ այն պատճառով, որ այն հանրությանը առավել հայտնի է հենց այդ անվամբ: 

Ինչևէ, օրերս Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից մեկնաբանել են Տիգրան Հակոբյանի՝ նշված հայտարարությունը՝ ընդգծելով, թե Հայաստանի ղեկավարության` երկու երկրների ռազմավարական, դաշնակցային, եղբայրական բնույթի մասին հարաբերությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքներն «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող» հայտարարությունը տարակուսանք է առաջացնում։ 

Եվ որքան էլ Տիգրան Հակոբյանը այս հայտարարությունից հետո հավաստիացնի, թե իրենց որոշումը չունի հակառուսական ենթատեքստ, ինչ-որ խարդավանքներ փնտրի, ռուսական պոեզիայի ասմունքի «մրցույթի» կազմակերպման նախաձեռնությամբ հանդես գա, ըստ էության, դեսպանատան հայտարարության մեջ ակնհայտ մեսիջ կար՝ ուղղված ՀՀ ղեկավարությանը։ 

Այս առումով իրոք կարևոր նշանակություն ունի ՀՀ ղեկավարության դիրքորոշումը։ Դեռևս 2019 թվականի ապրիլին «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, սակայն այդ հայտարարությունից հետո, միևնույն է, այս թեման կրկին բարձրանում է։ 

Արդեն իսկ կան գնահատականներ, որ հերթական անգամ գործ ունենք ՀՀ ղեկավարության՝ այս կամ այն հարցին երկակի մոտեցման հետ։ 

Թերևս այսպիսի հանգամանքներով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ռուսաստանում որոշակի անվստահություն կա։

 Իսկ Փաշինյանի այն հայտարարությունները, թե հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Մյուս կողմից՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է հենց հիմա այս հարցը բարձրանում, երբ արդեն հստակ է, որ ամիսներ հետո ռուսական կողմը բարձրացնելու է գազի գինը։ 

Մի՞թե նման քայլերով ՀՀ իշխանությունները փորձում են զիջումներ կորզել ռուսական կողմից։ Սակայն, ըստ որոշ փորձագետների, ավելի հավանական է, որ այսպիսի քայլերով ՀՀ իշխանությունները ոչ թե կարող են հասնել ռուսական դիրքորոշման մեղմացմանը, այլ առավել կոշտացմանը, քանի որ փոխըմբռնման հասնելու համար պետք է լինի փոխադարձ վստահություն, այլ ոչ թե մի բան հայտարարվի, մի ուրիշ բան արվի, և ընդհակառակը։ 

Վերջապես այս հարցի քննարկման ժամանակ ի հայտ եկավ մի «ստվերային» կողմ: Իշխանությունների որոշ սատելիտներ սկսեցին հրապարակ նետել թեզ, թե հանրային մուլտիպլեքսում առավելագույնը պետք է լինի 5-6 հեռուստաընկերություն: 

Սա ինքնին նշանակում է, որ ոչ հեռավոր ապագայում կարող ենք տեսնել հանրային մուլտիպլեքսի կրճատման քաղաքականություն, ինչը թույլ կտա «բոլորին հասանելի» հարթակում ձերբազատվել անհաճո հեռուստաընկերություններից:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США