Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բա­նա­կից ընդ­հան­րա­պես գա­ղա­փար չու­նե­ցող ան­ձինք փոր­ձում են որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծել»

ИНТЕРВЬЮ

Արցախի զորամասերից մեկի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի ցավալի դեպքը, որին հաջորդել էր նրա հարազատների բողոքը, հերթական անգամ նոր հարցեր առաջ բերեց։ 

Հարցեր, որոնք նման յուրաքանչյուր ցավալի դեպքից հետո պատասխաններ կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում։ 

Այս ամենին զուգահեռ, ականատես ենք լինում մեկ այլ երևույթի, երբ մեր իրականության որոշ շրջանակներ փորձում են հերթական դեպքն օգտագործել այլ նպատակների համար։ 

Խոսելով նախ խնդրահարույց մթնոլորտի մասին՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բանակին, առհասարակ, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կախված չեն միայն ու միայն ռազմական կամ զինված ուժերի ղեկավարությունից։ 

«Համակարգային փոփոխությունները պետք է նաև քաղաքական ղեկավարության որոշումներ ենթադրեն։

 Առաջին դեպքը չէ, որ բանակում նման դժբախտ դեպք է տեղի ունենում։ Իսկ եթե այսպես շարունակվի, ցավոք, վերջինը չի լինելու։ 

Որպեսզի մենք կարողանանք բացառել կամ գոնե մեղմել առկա մթնոլորտը, պետք է գնանք համակարգային փոփոխության։ 

Պետք է անպայման բարձրացնենք սերժանտական ինստիտուտի դերն ու նշանակությունը բանակում, և սերժանտների միջոցով կարողանանք հասնել միջանձնային փոխհարաբերությունների բարելավմանը։ Ընդհանրապես, այսօր փորձ է արվում մեղադրել նաև հասարակոթյանը, ինչը ես տեղին չեմ համարում։ 

Մեղադրելով հասարակությանը՝ մենք այդպես փորձում ենք խուսափել հարցերը լուծելու պատասխանատվությունից։ Եթե անընդհատ մեղադրենք մանկապարտեզին, դպրոցին, ծնողին կամ բուհին, այդպիսով զուտ վերացական մեղավորներ ենք ի հայտ բերում։ 

Մի կողմ թողնելով այդ մեղադրանքները՝ պետք է վերջիվերջո գիտակցենք, որ կա խնդիր, և այն պետք է միանշանակ համակարգային բարեփոխումների միջոցով լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը՝ նշելով, որ բարեփոխումներն իրենց հերթին պետք է կատարվեն հատուկ նրբանկատությամբ ու զգուշությամբ՝ հաշվի առնելով պատերազմող երկիր լինելու հանգամանքը։ 

«Զգուշությունն անհրաժեշտ է այն առումով, որ բանակում ցանկացած փոփոխություն հանկարծ հակառակ էֆեկտ չբերի, հանկարծ չթուլացնի այն պատը, որի մեջ մենք փորձելու ենք քար շարժել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով նման դեպքերն օգտագործողների խմբին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատում է. «Առաջին անգամը չէ, երբ թե՛ նման, թե՛, ինչու չէ, նաև հակառակորդի արձակած գնդակի հետևանքով զոհված զինծառայողների դեպքերում թիրախավորվում է սպայական կամ հրամանատարական կազմը։ 

Սա, ըստ իս, ուղղորդված է, ինչ-որ ուժ է ուղղորդում՝ բանակը թուլացնելու նպատակով։ Մենք տեսնում ենք, որ իրականում բանակից ընդհանրապես գաղափար չունեցող անձինք այդ դաշտում տեղի ունեցող զարգացումների ֆոնի վրա կարծիք են հայտնում, որի հիմքում բանական միտք չկա։ 

Այդպիսով փորձ է արվում որոշակի իրավիճակ կամ տրամադրություն ստեղծել բանակի նկատմամբ։ 

Իրականում սա շատ վտանգավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ, այդուհանդերձ, պետական մակարդակով նկատելի են քայլեր, որոնցով փորձ է արվում չեզոքացնել նման կարծիք հայտնողների «ինտրիգները»։ 

«Նրանք ոչ միայն սպայական ամբողջ կազմն են թիրախավորում, այլ անգամ այն բնակավայրը, որտեղ զինվորներն անցնում են ծառայության։ Օրինակ է Արցախի Հանրապետությունը։ 

Այսինքն, ամեն ճակատով ամեն կերպ փորձում են բանակը որպես թշնամական մի վայր ներկայացնել, որտեղ, ըստ նրանց, թշնամի է սպայական, հրամանատարական կազմը, որտեղ թշնամի են զինակից ու ծառայակից ընկերները, ընդհուպ մինչև այն բնակիչները, որոնք բնակվում են այդ հատվածում։ 

Այդ մարդկանց խմբակը փորձում է ազդել հատկապես մոտ ապագայում երեխային բանակ ճանապարհել պատրաստվող ծնողների վրա։ 

Այսինքն, փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ բանակն այդ մարդկանց համար անցանկալի տեղ դարձնեն, որպեսզի մարդիկ ամեն ինչ անեն իրենց երեխաներին բանակից ազատելու համար։ Իրենք փորձում են «աշխատել» հենց այդ շրջանակի վրա և որքան հնարավոր է՝ դժվարացնել պետության գործը՝ զորակոչային աշխատանքները կատարելու հարցում։ 

Սա է խնդիրը։ Առնվազն պետք է կույր լինել ու չտեսնել, թե ամեն անգամ ինչպիսի աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ։ 

Այդ մարդիկ ամեն կերպ փորձում են չեզոքացնել բանակում տեղի ունեցող որևէ դրական երևույթ՝ բերելով ինքնասպանությունների, միջանձնային հարաբերությունների օրինակները, իսկ մենք գիտենք, թե ծնողի համար որքան կարևոր են զինակից ընկերների հարաբերությունները, հատկապես այն դեպքում, երբ նրանց ձեռքին մարտական զենք կա»,-ասաց փորձագետը։ 

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, եթե վերլուծենք վերոնշյալ նպատակը հետապնդող հրապարակումները, ամեն ինչ իրականում ակնհայտ է դառնում։ 

«Օգտագործված բառապաշարը և արտահայտությունները բացառապես թշնամանք են հարուցում։ Այստեղ պետությունն անելիք ունի։ 

Պետք է պարզի, թե ովքեր են նրանք, որոնք կարողանում են հագնել, օրինակ՝ իրավապաշտպանի կամ լրագրողի դիմակը ու կատարել գործողություններ, որոնք հակապետական են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

 

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские