Փաշինյանի ակնարկը «սորոսցիներին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տարբեր առիթներով խոսվել է գործող իշխանության կազմում Բաց հասարակության հիմնադրամի, կամ, ինչպես ընդունված է ասել ժողովրդական շրջանակներում, «Սորոսի գրասենյակի» ներկայացուցիչների ընդգրկվածության մասին, ի դեպ՝ իշխանության տարբեր ճյուղերում։
Բանն այն է, որ ներկայիս իշխանությունում ընդգրկված մի շարք պաշտոնյաներ և իշխանությանը սատարող հանրային ու հասարակական գործիչներ պարբերաբար դրամաշնորհներ են ստացել հիշյալ գրասենյակից՝ ՀՀ-ում տվյալ գրասենյակի շահերը սպասարկող քաղաքականություն ապահովելու նպատակով։
Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի՝ «սորոսականների» հանդեպ իր ունեցած վերաբերմունքի և իշխանության մեջ նրանց ընդգրկվածության մասին հարցին բավականին ջղաձիգ պատասխան տվեց՝ հրապարակավ հայտարարելով, թե «նման ձևակերպումներ անողները դավաճան են ու հակազգային»։
Թերթի տեղեկություններով, Փաշինյանի՝ Կապանում հնչեցրած թեզերը շատ են ոգևորել այդ հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք այդ դիտարկումներն ընկալել են որպես լուրջ աջակցության ակնարկ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, սա պայմանավորված է իշխանության ներսում առկա սեպարատ իրավիճակով, քանի որ Փաշինյանն այս փուլում բավական խոցելի վիճակում է հայտնվել և փորձում է նման բացահայտ ակնարկներով «սորոսցիներին» իր «կողքից» բաց չթողնել։