Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ջակուզի. երբ դժբախտությունը դրդում է հնարամտության

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասում են, որ իտալացիները շատ տաղանդավոր ժողովուրդ են: Ամենուր և մշտապես նրանք փորձում են փոխել շրջապատող աշխարհն ըստ իրենց աշխարհընկալման, երևակայության և տաքարյունության, իսկ բազմաթիվ այլ ժողովուրդներ ոչ միշտ են կարողանում ընկալել իտալացիների միտքը: 

Ջակուզի (հիդրոմերսման` ջրամերսման լոգարան) բառը յուրաքանչյուր ժամանակակից մարդու մտքում զուգակցվում է հանգստի, ռելաքսի և ազատ ժամանցի հետ: Իտալացիներն ասում են` անհնար կլիներ, որ դա իտալացիները հորինած չլինեին: Հիդրոմասաժորը հորինել է Իտալիայից Ամերիկա ներգաղթած Կանդիդո Ջակուզին անցյալ դարի կեսերին: Ինչպես և շատ այլ գյուտերի դեպքում, հիդրոմերսման լոգարանի ստեղծմանը Ջակուզիին դրդել է դժբախտությունը: 

Նրա որդին ծանր հիվանդ է եղել ռևմատոիդ արթրիտով, և բժիշկները նրա համար ջրային բուժում են նշանակել: Որդու տառապանքները թեթևացնելու համար 1948 թվականին Ջակուզին սկսել է փորձարկումներ կատարել: Նա վերցրել է ինքնաթիռի պոմպը և այն խորասուզել վաննայի մեջ:

 Եվ հենց այդպես էլ ստեղծվել է ներկայումս ամբողջ աշխարհին քաջ հայտնի ջակուզին: Գնահատելով նման պրոցեդուրայով որդու բուժման դրական արդյունքը՝ Կանդիդո Ջակուզին որոշել է իր գյուտը գործարարության վերածել: 

Սպառողները բավականին արագ ընդունել են Ջակուզիի լոգարանի առավելությունները, և արդեն 1950-ականների սկզբին այդ արտադրանքը կարելի էր գնել բժշկական սարքավորումներ վաճառող խանութներում և նույնիսկ հասարակ դեղատներում: 

Ջակուզիի տարածմանը և մասսայականացմանը մեծապես նպաստել են հոդացավերով այն հիվանդները, որոնք բուժվելու համար պատրաստ են ամեն ինչի, իսկ տեսնելով այդ պրոցեդուրայի որոշակի դրական արդյունքը՝ սկսել են այն խորհուրդ տալ իրենց ընկերներին և ծանոթներին: 

Ժամանակի ընթացքում հայտնաբերվել է ջակուզիի ևս մեկ դրական ազդեցություն՝ սթրեսը և հոգնածությունը թեթևացնելու ունակությունը: Դրանից հետո, սկսած 1955 թվականից, ջակուզիի վաճառք իրականացվել է նաև սովորական սանտեխնիկա վաճառող խանութներում: 

1968 թվականին «Jacuzzi Inc» ընկերությունը ստեղծել է առաջին տաք հիդրոմերսման լոգարանը, որն արդեն իսկ նման է եղել ինքնավար աշխատող ժամանակակից ջակուզիներին:

 Այս «վաննայի» պատերին ներկառուցվել են հատուկ անցքեր, որոնցով առանձին հիդրավլիկ պոմպի կողմից ստեղծված ճնշման տակ ջրաշիթերը մղվում են դրա մեջ: Ժամանակի ընթացքում ջակուզիները մեծ տարածում են գտել:

 Դրանք սկսել են տեղադրվել ամենուր՝ հյուրանոցներից, բժշկական և առողջապահական կենտրոններից սկսած՝ մինչև էլիտար մասնավոր տներ: Այս առումով, ջակուզի անունը դարձել է հարմարավետության և հարստության հոմանիշ: 

Առաջին ջակուզիի գյուտից երկու տարի անց հեղինակը ստեղծել է նաև հիդրոմերսման լողավազան մի քանի հոգու համար, որը, ըստ էության, մեծ ջակուզի է՝ հագեցած ջրի զտիչներով և ջեռուցման տարրերով: 

Ներկայումս «ջակուզի» անունը օգտագործվում է համարյա բոլոր հիդրոմերսման վաննաների համար: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց