Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տա­նը պատ­րա՞ստ է այս­պի­սի թանկ գին վճա­րել՝ բա­վա­րա­րե­լու իշ­խա­նու­թյան որոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ամ­բի­ցի­ա­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի քանի օրերի տարբերությամբ միջազգային հարթակներից հերթական հայտարարությունը հնչեց, որտեղ անդրադարձ կատարվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Խոսքը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ նախորդից ավելի կոշտ ձևակերպումներով աչքի ընկնող հայտարարության մասին է։ 

Այս հայտարարություններին զուգահեռ, սակայն, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ոչ միայն ողջունել դրանք, այլև պնդել, որ ՀՀ քաղաքացիներն են իրենց առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջ դնում։ Խոսելով արդարացումների, ինչպես նաև վերոնշյալից բխող հետևանքների մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. 

«Միջազգային կառույցները հիմա Հայաստանի հետ մոտավորապես խոսում են այնպիսի սրությամբ, ինչպես իշխանությունները խոսում են իրենց ընդդիմախոսների հետ։ Տարբերությունն այն է, որ միջազգային կառույցները դա անում են դիվանագիտական լեզվով, իսկ իշխանությունները՝ առանց դիվանագիտական լեզվի։ 

Չգիտե՞ն այդ լեզուն, թե՞ համարում են, որ կարող են իրենց թույլ տալ նման կերպ խոսել, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ միջազգային կառույցները համարյա ուղիղ խոսքով ասում են՝ այդպես չեն անում»։ 

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ այլ բան է ներքին օգտագործման համար ընտրված հռետորաբանությունը, մեկ այլ բան՝ իշխանության իրական պահվածքը։

 «Ներքին օգտագործման համար՝ «դուխով» խոսակցություն, իսկ երբ տեսախցիկներն ու խոսափողներն անջատվում են, միանգամից սկսում են փնտրել տարբերակներ, որ կարողանան եվրոպացիների հետ հարցեր լուծել։ 

Փորձում են ծանոթ ման գալ, որ հարթեն իրավիճակը։ Հռետորաբանությունը և իրական գործելաոճը միշտ չէ, որ համընկնում են։ Եթե, այնուամենայնիվ, իշխանությունները համարում են, որ այդքան կան, որ ունեն այնպիսի լեգիտիմություն, որ կարող են անտեսել ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին հատվածից հնչող հայտարարություններն ու վերաբերմունքը, թող փորձեն Եվրոպայի հետ էլ նույն լեզվով խոսել։ 

Եթե կարծում են, որ կարող են այս հարցում էլ ժողովրդի անունից խոսել ու ժողովրդի թիկունքում թաքնվել, ինչպես երկրի ներսում, եվրոպական կառույցների հետ էլ թող փորձեն խոսել նույն տոնով ու փաստարկներով։

 Իրենք թող խոսեն, մենք էլ կգնահատենք, թե այդ ռեսուրսը որքանո՞վ է բավական նաև երկրից դուրս այսպիսի գործիքակազմ օգտագործելու համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Վիգեն Հակոբյանը հավելեց՝ իրականում մեկ տարին և ութ ամիսը ցույց տվեցին, որ իշխանությունը չի աճում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից. «Քայլն անում են, ուժգին հակահարված են ստանում, հետո հետ են քաշվում։ Կարծում եմ՝ հիմա էլ է նույն աշխատաոճը շարունակվում։ 

«Փորձենք, բայց եթե հակահարված ստանանք կամ մեծերն արգելեն, ուրեմն, հետ կքաշվենք, եթե չգան ու չպատժեն, ուրեմն, նորմալ է»։ Ամեն ինչ նշված տրամաբանության մեջ է, թեպետ մեծերը վերջին շրջանում, կարծես, պատժում են։ Սկզբից փափուկ հայտարարություններ են հնչեցնում, հետո մի քիչ ավելի կոշտ հռետորաբանությամբ նախազգուշացնում են, մեկ էլ՝ տեսնում ես, որ գործը կարող է հասնել պատժամիջոցների։ 

Համաձայն ես, թե ոչ արտաքին հատվածի կարծիքների հետ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ կան իրողություններ, կան միջազգային համակարգեր, որում գտնվում ես։ 

Ինչ-որ քայլ անելուց առաջ գոնե պետք է փորձել համաձայնեցնել դրանք, խորհրդակցել, հասկանալ դրա հնարավորությունը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ինչպես կառավարման սկզբնական շրջանում, այնպես էլ այսօր իշխանությունը չի առաջնորդվում այս կարևորությամբ։ 

«Այսօր անգամ իշխանական շրջանակներն են առաջ բերում հետևյալ հարցը. արժե՞ արդյոք արևմուտքի հետ հարաբերություններն այնքան փչացնել, այդ կառույցների հետ առճակատման գնալ՝ այս պահին կոնկրետ մարդու հարց լուծելու կամ որևէ մեկին հետագայում աշխատանքի տեղավորելու համար։ Խնդիրն այն չէ, թե ՍԴ նախագահը կմնա, թե չի մնա, բայց կան հստակ գործընթացներ։ 

Այլ հարց է, թե որքանով է սա կարևոր հասարակության համար, բայց եթե իշխանության համար, այնուամենայնիվ, այդքան կարևոր է, կարելի է գոնե սահմանադրական ճանապարհով ու օրենքների շրջանակներում հասնել նպատակին, որ որևէ մեկը չկարողանա կշտամբել, մեղադրել այնպես, ինչպես այսօր։ 

«Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ հետ կքաշվենք»։ Այս գործելաոճը ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, երբեմն նման է մանկամտության։ 

Պետք է գիտակցել, որ ամեն անգամ հետ քաշվելուց շատ լուրջ քաղաքական ու իմիջային կորուստ է լինում։ Ինչպես ասում են՝ «полбеды», եթե այն միայն մեկ անձի իմիջային կամ քաղաքական կորուստ է։ 

Ավելի մտահոգիչ է երկրի քաղաքական ու իմիջային կորուստը»,-նշեց մեր զրուցակիցը։ Քաղտեխնոլոգը հավելեց, որ ՍԴ-ի խնդիրը միջազգայնացել էր դեռ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր առաջին հայտարարությունն արեց։ 

«Դա նշանակում է, որ խնդիրն արդեն դուրս է մեր սահմաններից, և Հայաստանը մոնիթորինգի տակ է։ Նման հայտարարությունների պարագայում չարաճճիություն արած երեխայի պես իշխանությունն ինչ-որ մի պահի հետ է քաշվում ու սկսում է փնտրել մեկ այլ տարբերակ՝ կարծելով, թե այս անգամ մեծերը կարող են հանկարծ չնկատել։ 

Այս ամիսների ընթացքում հենց իրենք են խոսել «Պլան Ա»-ի, «Պլան Բ»-ի մասին, բայց ամեն անգամ արժանանում են միջազգային ատյանների կոշտ արձագանքներին։ Առհասարակ, եվրոպական համակարգն ունի որոշակի ընթացակարգեր։ 

Եթե իրավիճակը գնահատում են այնպես, ըստ որի, Եվրախորհրդի անդամ երկրում տեղի ունեցողը չի համապատասխանում ընդհանուր համակարգի կանոններին, շարժվում են ըստ այդ ընթացակարգերի, որոնք ենթադրում են հայտարարություններ, ավելի կոշտ հայտարարություններ, ինչպես նաև պատժամիջոցներ»,-ասաց նա։ 

Անդրադառնալով մեկ այլ արդարացման, ըստ որի՝ ստվերվում է միջազգային կառույցների օբյեկտիվությունը, Վ. Հակոբյանը նկատեց. «Ասում են՝ նույն Եվրոպան է, որը նախորդ ռեժիմներին լեգիտիմացնում էր, իսկ ես կարող եմ ասել, որ ուրիշ Եվրոպա չենք կարող տալ իշխանություններին։ 

Կա այն, ինչ կա, և Հայաստանն այդ համակարգում է գտնվում։ Կա՛մ պետք է կարողանալ լեզու գտնել, կա՛մ լեզու չգտնելու պարագայում մարսել կամ շրջանցել այն պահանջները, որոնք դրվում են նրանց կողմից։ 

Եթե կարողնում ես շրջանցել ու մարսել՝ կգնաս առաջ։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանն այդքան ռեսուրս ունի, որ կարողանա անտեսել նույն Արևմուտքին ու եվրոպական կառույցներին, ինչպես չկարողացավ անտեսել Ռուսաստանի գործոնը, որի վառ օրինակը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն ու դրան հաջորդած գործընթացներն էին։ 

Հայաստանը չի կարող անտեսել նաև ԱՄՆ-ի, Իրանի գործոնը, Իրանի ցանկություններն ու պատկերացումները հայ-իրանական, ինչպես նաև Արցախի հարցի հնարավոր զարգացումների շուրջ։ 

Եթե ունես այս ամենը անտեսելու ռեսուրս, ուրեմն, առնվազն տարածաշրջանում լուրջ գործոն ես։ Իսկ իրականում պետք է լրջանալ, փակել մանկապարտեզը ու մտածել՝ այդ ճանապարհո՞վ ենք գնում, ունե՞նք այն ռեսուրսը, որ միայն ներքին հարցեր լուծելու համար բոլորի հետ վատ հարաբերություններ ու խնդիրներ ունենանք։ 

Իսկ այդ հարցերը գուցե կարևոր են, բայց գոնե հանրության պատկերացումների մեջ ամենևին էլ առաջնային լուծում պահանջող նշանակություն չունեն։ 

Գիտեք՝ քաղաքականության մեջ ցանկացած հարց իր գինն ունի։ Հայաստանի իշխանությանը դեռ մի կողմ դնենք։ 

Հիմա Հայաստան պետությունը պատրա՞ստ է այսպիսի թանկ գին վճարել, որ կարողանա բավարարել իշխանության որոշ ներկայացուցիչների ամբիցիաները»։

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»