Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ար­դյո՞ք ԱԳ նա­խա­րա­րը գոր­ծում է հին շրջա­նակ­նե­րում, և ար­դյո՞ք փորձ է ար­վում ինչ-որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ապա­հո­վել տե­ղե­կատ­վա­կան-քա­ղա­քա­կան շղարշ

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն գրում է, որ Ժնևում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Այն, ինչպես միշտ, ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ: Եվ, դարձյալ ինչպես միշտ, բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում: 

Հիշեցնենք, որ նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում: 

Այն համարվել է ձախողված հենց թեկուզ այն պատճառով, որ այն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ադրբեջանը, Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հանդիպման ընթացքում կընդունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի վերաբերյալ հնգակողմ հայտարարություն, որը թույլ էր տալիս եզրակացնել, որ եղել է նման փաստաթղթի նախագիծ: 

Սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին քննարկվող որևէ փաստաթուղթ չկա»: 

Ավելին, ինչպես ասել էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, հակառակ որոշ կանխատեսումների, բանակցությունները Բրատիսլավայում ծանր են եղել, և կողմերը հակասություններ են ունեցել օրակարգի գրեթե բոլոր հարցերում: Այդ իսկ պատճառով քչերն էին ներկայումս սպասում որևէ առաջընթացի Ժնևում ընթացող բանակցություններից: Բայց պատահեց անհավատալին: Նախ՝ ժնևյան բանակցությունները եղել են երկկողմ: 

Կողմերը, սկսելով երկխոսությունը հունվարի 29-ին, այն շարունակել են նաև հաջորդ օրը: 

Ընդհանուր առմամբ, նրանց զրույցը տևել է մոտ 11 ժամ, ինչը նախկինում չի եղել: 

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի, ընթացիկ բանակցությունները «ամենաբարդն են եղել վերջին տարիների բանակցություններից», և դրանք «անցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած օրակարգով»: Եթե այդ տեսակետից փորձենք պարզել իրավիճակը, ապա ակնհայտ է, որ հակամարտող կողմերը սեղանին ունեն որոշակի լուծման նախագիծ, որի շուրջ էլ ընթացել է բուռն առարկայական քննարկում: 

Երկրորդ՝ բոլոր նախանշանները ցույց են տալիս, որ Բաքուն և Երևանը սկսել են ցանկություն ցուցաբերել գոնե ինչ-որ առանձնահատուկ կարևոր խնդրի շուրջ առաջ շարժվելու համար: Ուշագրավ է, բայց նրանք սկսել են շտապել՝ ակնհայտորեն զգալով իրենց վրա աճող արտաքին ճնշումը: 

Բանակցությունների այլ մանրամասների մեջ խորանալը աներևակայելի դժվար է, քանի որ անմիջապես կարելի է հայտնվել բարդ ինտրիգների լաբիրինթում: Ֆորմալ տեսակետից արդեն երկար տարիներ Երևանի և Բաքվի կողմից մադրիդյան սկզբունքները համարվում են բանակցային գործընթացի հիմնական հիմք: 

Միևնույն ժամանակ, զուգահեռ իրականություն է ձևավորվել, քանի որ Փաշինյանը, հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները «Սերժ Սարգսյանից մնացած քաղաքական ժառանգություն են», խորտակում է այդ հիմքը: 

Այդ կապակցությամբ իրական հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ վրա է աշխատել այդ դեպքում Հայաստանի արտգործնախարարը:

 Թե՞ նա ընդհանրապես հաշվի չի առնում Փաշինյանի հայտարարությունները և հակամարտության քաղաքական կարգավորման համար գործում է հին շրջանակներում: 

Եթե այդպես է, ապա ստացվում է, որ Մնացականյանը, կարծես թե, հավատում է բանակցությունների արդյունավետությանը, իսկ վարչապետը՝ ոչ: Սակայն նախարարը չի կարող փոխել իրավիճակը, կամ էլ նրան թույլ չեն տա նման բան անել: Կամ էլ ընդհակառակն է. 

Փաշինյանը, օգտվելով նրանից, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ պայմանների քննարկումը տեղի է ունենում միայն երկու երկրների առաջնորդների և դիվանագետների միջև փակ դռների հետևում, փորձում է ինչ-որ գործողություններով ապահովել տեղեկատվական-քաղաքական շղարշ: Ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերայի կարծիքով, «Փաշինյանը,  հնարավոր է, փորձում է ավելի խորը բանակցություններ վարել, որպեսզի հարցը վերջին երեսուն տարում առաջին անգամ առավել հստակ լուծում ստանա»: 

Բայց ինչպիսի՞ լուծում է դա, և որո՞նք են «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա որոշակի առաջընթացները», որոնց մասին սկսել են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարությունները: 

Արդյո՞ք արդարացի է միջազգային միջնորդների առաջարկած հումանիտար և անվտանգության միջոցառումների իրականացման որոշումը, և արդյո՞ք անհրաժեշտ է սկսել աննախադեպ դիվանագիտական բանակցությունների մարաթոն: 

Նշենք նաև այն, որ որոշ փորձագետներ սկսել են բարձրաձայնել ֆորս-մաժորային սցենարի մասին: Այսինքն, հայկական հասարակության ջանքերով թաղել մադրիդյան սկզբունքները և վերսկսել թեկուզ կարճաժամկետ բախումները Ադրբեջանի հետ, որպեսզի հետո ամեն ինչում մեղադրեն Ռուսաստանին: 

Բայց նման զարգացումը վտանգավոր է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար: Վերադառնալով ժնևյան հանդիպմանը՝ նշենք, որ նախարարները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հետագայում քննարկելու պատրաստակամության մասին: 

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես միշտ, ընդհանուր առմամբ վերահաստատել է «իր լիակատար հանձնառությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օժանդակելու, կարգավորման գործընթացում գաղտնիության սկզբունքի, ինչպես նաև արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար փոխզիջման ոգին պահպանելու գործում»: 

Հավանաբար հետագայում գլխավոր իրադարձությունները տեղի կունենան կուլիսների հետևում արտաքին գործերի նախարարությունների փորձագետների մակարդակով, ընդ որում, հնարավոր է՝ ոչ միայն երկու երկրների արտգործնախարարությունների. կհաշվարկվեն ներքին կամ որոշ արտաքին գործոններ, և միջնաժամկետ հեռանկարում նվազագույնի կհասցվի լայնամասշտաբ հակամարտության սրացման ռիսկը: Ինչպես ասում են, շնորհակալություն գոնե դրա համար:

Կամո Խաչիկյան

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию