Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախ՝ զբաղ­վել տնտե­սա­կան առու­մով խնդրա­հա­րույց ոլորտ­նե­րով, հե­տո նոր խո­սել թռիչ­քա­յին աճի մա­սին

АНАЛИТИКА

Իշխանությունները շարունակում են երկրի բնակչությանը անցած տարվա տարբեր տնտեսական ցուցանիշներով «տպավորելու» քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ 2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8 տոկոս և, ըստ այդմ, Փաշինյանը պարբերաբար տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող տվյալներ է հրապարակում։ 

Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանի հրապարակած թվերը այնքան էլ լավատեսորեն չեն կարող տրամադրել մարդկանց, քանի որ այդ աճը գրանցվել է այնպիսի ուղղություններով, որոնք դժվար թե երկարատև տնտեսական զարգացման գրավական լինեն։ 

Այսինքն, ինչպես հայտնի տնտեսագետներից մեկն էր նշել, գործ ունենք տոքսիկ աճի հետ: Օրինակ՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ընդգծում է, թե 2019թ. Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ, և այս թիվը 2018-ի համեմատ ավել է 242 հազար 595-ով կամ 14,7%-ով, իսկ 2017- ի նկատմամբ՝ 399 հազար 598-ով կամ 26,7%-ով։

 Նախ՝ այցելությունների աճը դեռևս չի նշանակում, որ Հայաստանի զբոսաշրջությունը թռիչքային զարգացում է գրանցում, որովհետև անցյալ տարվա ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան մեծ թվով այլազգիների՝ Հայաստան ոչ թե զբոսաշրջային, այլ որպես էժան աշխատուժ այցելության ու մնալու մասին։ 

Սրան գումարած՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս տարի մեծապես նվազելու է իրանցի զբոսաշրջիկների ներհոսքը՝ այդ երկրի շուրջ ստեղծված միջազգային իրադրությամբ և տնտեսական դժվարություններով պայմանավորված։ 

Պետք է նկատի ունենալ, որ անցյալ տարվա տնտեսական աճի հաշվեկշռում մեծ դերակատարություն է ունեցել նաև արտասահմանից ավտոմեքենաների ներմուծումը։ Պաշտոնական տվյալներով՝ 2019թ.-ին Հայաստան է ներմուծվել 189 019 ավտոմեքենա, որը 64 000-ով ավելի է 2018թ.-ին ներկրված քանակից։ 

Արդյունքում դրանց մաքսազերծումից պետական բյուջե է փոխանցվել 95 մլրդ դրամ՝ 2018թ.-ի 40 մլրդ-ի փոխարեն։ Սակայն այս տարվանից ոչ միայն կանգ է առել ավտոմեքենաների ներմուծումը, այլև լուրջ խնդիր է առաջ եկել ներմուծված ավտոմեքենաների իրացման հետ կապված։ 

Ու հատկանշական է, որ ավտոներկրողները մեծ հույսեր էին կապում ավտոմեքենաները Ղազախստանում վաճառելու հետ, ինչը նախկինում արել են, սակայն ներկայումս ղազախները դադարել են Հայաստանից մեքենա գնել։ 

Ավելին, նույնիսկ խոսք կա ղազախների կողմից արդեն իսկ գնված ու Հայաստանից դուրս բերված ավտոմեքենաների հետվերադարձի մասին, որը պայմանավորված է ղազախական իշխանությունների՝ նույնիսկ սեփական քաղաքացիների համար անակնկալ դարձած մաքսային քաղաքականությամբ:

 Ըստ այդմ, Ղազախստանը սեփական քաղաքացիներից պահանջում է վճարել մաքսազերծման հին և նոր դրույքաչափերի տարբերությունը, մասնավորապես, Հայաստանից ու Ղըրղըզստանից ներմուծված մեքենաների համար: 

Ուստի այս պայմաններում պատահական չեն այն խոսակցությունները, թե առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ավտոմեքենաների շուկայի փլուզում է տեղի ունենալու, որն իր բացասական հետևանքները կունենա նաև երկրի տնտեսության վրա։ 

Նշենք, որ մտահոգիչ իրավիճակ է նաև բնակարանային շուկայում, չնայած իշխանափոխությունից հետո հույսեր կային, թե այստեղ մեծ տեղաշարժ է գրանցվելու, քանի որ մեծ թվով հայրենադարձներ ենք ունենալու, իսկ իշխանություններն էլ բնակարանների գների թանկացումը կապում էին այս գործընթացի հետ։ 

Այնուամենայնիվ, այդ հույսերը չարդարացան, և պաշտոնական տվյալների համաձայն, 2019 թվականին Երևանում կատարվել է ավելի քան 11,2 հազար բնակարանային գործարք, որի թիվը 2018թ. համեմատ կրճատվել է 4,2 տոկոսով. պակաս է վաճառվել 488 բնակարան։ 

Ու սա այն դեպքում, երբ բնակարանների վաճառքի հիմնական մասը բաժին է հասնում մայրաքաղաքին։ Լուրջ խնդիր է այն, որ ըստ պաշտոնական տվյալների՝ միայն անցած տարվա ընթացքում բնակարանները Երևանում թանկացել են 10,8 տոկոսով, սակայն այս թանկացումն ինչ-որ առումով անհասկանալի է, քանի որ բնակարանների պահանջարկի աճ չի նկատվել։ 

Իսկ գնաճային ճնշումը խոչընդոտներ է ստեղծում շուկայի ակտիվացման համար։ Ու այսպիսի իրավիճակում Փաշինյանը խոսում է 2020 թվականին գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու և գյուղատնտեսությունը ռեցեսիոն փուլից դուրս բերելու մասին: 

Մասնագետները ոչ իրատեսական են համարում Փաշինյանի՝ 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակադրումը՝ ելնելով առկա տնտեսական դժվարություններից։

 Նրանք խորհուրդ են տալիս վարչապետին նախ՝ զբաղվել տնտեսական առումով խնդրահարույց ոլորտներով, հետո նոր խոսել թռիչքային աճի մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ