Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շրի­շա­կա­յին մա­կար­դա­կի դիս­կուր­սի պա­րա­գա­յում հան­րու­թյան հա­մար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը դառ­նում է զազ­րե­լի երև­ույթ

АНАЛИТИКА

Հայաստանում քաղաքական մշակույթն աղճատման է ենթարկվում, քանի որ քաղաքական ուժերի միջև դիսկուրս, որպես այդպիսին, չկա, եղածն էլ ավելի ցածր է շրիշակային մակարդակից։ 

Քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներին փոխարինելու են գալիս մեղադրանքները, ատելությունն ու թշնամանքը միմյանց հասցեին, որը ժամանակի հետ տարածվում է հասարակության լայն շերտերի վրա։ 

Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ քաղաքական բառապաշար է մուտք գործում անընդունելի բառամթերք, բառապաշար, որն էլ ավելի է իջեցնում առանց այն էլ մեր մոտ դեռևս ձևավորման փուլում գտնվող քաղաքական մշակույթի մակարդակը։ 

Ու հետաքրքիրն այն է, որ ատելության կոչերը և գռեհիկ բառապաշարը տեղ են գտնում ոչ միան սոցցանցային ֆեյքերի կամ ոչ ֆեյքերի մակարդակով, այլև դրանք օգտագործվում են հենց քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, թե իրենք մեծ դերակատարություն ունեն հայաստանյան քաղաքական կյանքում։ 

Ըստ այդմ, քաղաքական մշակույթում «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «թաթիկները կտրելու», «ոտքերը վրաները սրբելու» կոչերին, անվանարկումներին, պիտակավորումներին գումարվում են նաև վիրավորանքներն ու ամենավերջին հայհոյանքները իրենց քաղաքական գործիչ համարող որոշ երևույթների կողմից։ 

Ու նման գործելաոճը բնորոշ է ոչ միայն ներկայիս իշխանություններին, որի ներկայացուցիչները հասարակությունը շերտերի բաժանելու և ատելություն գեներացնելու մեծ վարպետներ են, այլև նախկիններին։ 

Մի կողմից՝ գործող իշխանությունների մոտ մեծամտության ու անսխալականության սինդրոմ է նկատվում, նրանք վստահ են, որ իրենք երկնքից ընկած մանանա են մեր ժողովրդի համար: 

Մյուս կողմից՝ քանի որ արագորեն կորցնում են վարկանիշը, փորձում են իրենց իշխանությունն ու վարկանիշը փրկել թշնամիներ «ստեղծելու», դավադրություններ հնարելու և հասարակությանը մատուցելու, այլոց արատավորելու հաշվին: 

Միևնույն ժամանակ իրենց կառավարման տարիներից ու դրանց հետևանքով իրենց հետ տեղի ունեցածից դասեր չեն քաղել նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները։ 

Թվում էր, թե իշխանափոխությունից և ժողովրդի վերաբերմունքի դրսևորումից հետո ՀՀԿ-ականները պետք է որ լուրջ փոփոխություն մտցնեին իրենց պահվածքի, խոսքի մեջ, բայց դա այդպես էլ նկատելի չէ։ 

Սա վերաբերում է նաև ընդդիմադիր դաշտում տեղավորվել ցանկացող որոշ ուժերի, ավելի ստույգ՝ անհատների, որոնք օգտագործում են խայտառակ բառապաշար: Ընդհանրապես, հայհոյանքն ու վիրավորանքը մի կողմից՝ թուլության նշան է, մյուս կողմից՝ փաստարկների բացակայության: 

Սա վերաբերում է բոլորին՝ իշխանավորներ, իշխանամերձներ, ընդդիմադիրներ, սատելիտներ և այլն: 

Բայց այս ամենը ինչքանո՞վ է ընդունելի հանրության համար: Իհարկե, հասարակության որոշ շերտեր հրճվանք են ապրում նման մակարդակից, իրենք էլ հաճույքով միանում են խրախճանքին, սակայն դրանք բարեբախտաբար փոքրաթիվ են: 

Ժողովրդավարական զարգացած երկրներում, ինչպես գիտենք, ընդդիմությունը և իշխանությունը փոխկապակցված են և քաղաքական համակարգի այս երկու ուժերի դիսկուրսի արդյունքում էլ ծնվում են որոշումների օպտիմալ տարբերակները։ 

Սակայն մեզանում ճահճի նմանվող այսօրվա քաղաքական օրակարգի և փոխադարձ մեղադրանքների պարագայում հանրության համար քաղաքականությունը, այսպես ասած, «մանրադրամի» է վերածվում և դառնում զազրելի երևույթ, որտեղ զբաղված են միայն մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով։ 

Այնուամենայնիվ, նկատի ունենանք, որ այսպիսի իրավիճակը չի կարող երկար տևել, քանի որ հանրության մեջից ժամանակի ընթացքում դուրս կգան առողջ ուժեր, որոնք չեն տրվի քաղաքական պրիմիտիվ դրսևորումների մեջ մտնելու գայթակղությանը և առանձին կառուցողական օրակարգ առաջ կքաշեն՝ արժանանալով հասարակության վստահությանը:

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ